Միլան (ֆուտբոլային ակումբ)
From Wikipedia, the free encyclopedia
«Միլան» կամ Ֆուտբոլային միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իտալիայի Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլան (այլ կիրառումներ)
Միլան | ||||
Ամբողջական անուն | Associazione Calcio Milan Միլան Ֆուտբոլային Միություն | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Rossoneri (կարմիր-սևեր) Diavolo (դևեր) | |||
Գույներ | Կարմիր-սև-ճերմակ | |||
Հիմնադրում | Դեկտեմբերի 13, 1899 | |||
Երկիր | Իտալիա | |||
Քաղաք | Միլան | |||
Մարզադաշտ | Սան Սիրո | |||
Տարողունակություն | 80,018 | |||
Նախագահ | Պաոլո Սկարոնի | |||
Մարզիչ | Ստեֆանո Պիոլի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A (Իտալիա) | |||
2021-22 | 1-րդ | |||
|
Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 13 թվականին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։
Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ[2])։
Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012 թվականին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[3]։
Ակումբի մարզիչն է իտալացի Ջենարո Գատուզոն է, ով ստանձնել է այդ պաշտոնը 2017 թվականի Նոյեմբերից։