Միլևա Մարիչ
From Wikipedia, the free encyclopedia
Միլևա Մարիչ (Սերբական կիրիլիցա՝ Милева Марић, դեկտեմբերի 19, 1875(1875-12-19)[1][2], Տիտել, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3] - օգոստոսի 4, 1948(1948-08-04)[1][4][5][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), սերբ ֆիզիկոս։ Նա Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում Ալբերտ Այնշտայնի միակ կին համակուրսեցին էր։ Նրանք սկսեցին հանդիպել և դուստր ունեցան մինչև ամուսնությունը, ով կամ շուտ մահացել է, կամ որդեգրվել։ 1903 թվականին ամուսնությունից հետո նրանք ունեցան երկու որդի՝ Հանս Ալբերտ և Էդուարդ Այնշտայններ։
Միլևա Մարիչ սերբ.՝ Милева Марић | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1875(1875-12-19)[1][2] |
Ծննդավայր | Տիտել, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3] |
Մահացել է | օգոստոսի 4, 1948(1948-08-04)[1][4][5][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Նորդհայմ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունգարիայի Թագավորություն |
Մայրենի լեզու | սերբերեն |
Կրոն | ուղղափառություն[6] |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[7] և Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | ուսուցչուհի |
Ամուսին | Ալբերտ Այնշտայն |
Ծնողներ | հայր՝ Miloš Marić?[8], մայր՝ Marija Ružić? |
Երեխաներ | Լիզերլ Այնշտայն[7], Էդուարդ Այնշտայն և Հանս Ալբերտ Այնշտայն |
Mileva Marić Վիքիպահեստում |
Զույգը բաժանվեց 1914 թվականին, և Մարիչը, վերցնելով երկու որդիներին, Բեռլինից վերադարձավ Ցյուրիխ։ 1919 թվականին նրանք վերջնականապես ամուսնալուծվեցին, և նույն տարում Այնշտայնը կրկին ամուսնացավ։ Երբ 1921 թվականին նա Նոբելյան մրցանակ ստացավ, գումարը փոխանցեց Մարիչին՝ որդիներին ապահովելու համար։ 1930 թվականին ընդամենը 20 տարեկան հասակում նրանց երկրորդ որդու՝ Էդուարդի մոտ հայտնաբերվեց շիզոֆրենիա։ Վերջինիս խնամքի ծախսերը հոգալու համար 1930-ական թվականների վերջին Մարիչը վաճառեց իր և Այնշտայնի երեք տներից երկուսը։ Այնշտայնը երեխաների խնամքի համար մշտապես աջակցում էր Մարիչին, ինչը շարունակվեց նաև այն ժամանակ, երբ Այնշտայնը երկրորդ կնոջ հետ մեկնեց ԱՄՆ։