Միկոնոս
From Wikipedia, the free encyclopedia
Միկոնոս (հուն․՝ Μύκονος, Հունարեն արտասանություն՝ [/ˈmɪkəˌnɒs/][1]), կղզի Հունաստանի հարավ-արևելքում՝ Կիկլադյան կղզիների կազմում։ Գտնվում է Տինոս, Սիրոս, Պարոս և Նաքսոս կղզիների միջև։
Միկոնոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Cyclades Prefecture? և Mykonos Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Կիկլադներ |
Մակերես | 105,793 կմ² |
Բնակչություն | 10 134 մարդ (2011) |
Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85,5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն) և գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա (ամենաբարձր լեռնագագաթի բարձրությունը)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 10,134 մարդ, հիմնականում՝ հույներ։
Կղզու վրա գտնվող ամենամեծ քաղաքը Միկոնոս համանուն բնակավայրն է, որը տեղակայված է կղզու արևմտյան մասում։ Այս քաղաքը հայտնի է նաև Խորա անվանումով։
Միկոնոսին տրվել է քամիների կղզի մականունը[2][3]։ Տնտեսության գերակա ճյուղը զբսաշրջությունն է։ Կղզին հայտնի է իր գիշերային կյանքով՝ հատկապես Հունաստանի ԼԳԲՏ համայնքի համար։