Մուհամմադ Ալի փաշա
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Ալի փաշա (արաբերեն՝ محمد علي باشا, մարտի 4, 1769(1769-03-04)[1], Կավալա, Օսմանյան կայսրություն[2] - օգոստոսի 2, 1849(1849-08-02)[3], Ալեքսանդրիա, Եգիպտոս), օսմանյան բանակի զորահրամանատար, Եգիպտոսի կառավարիչ 1805-ից մինչև 1848 թվականը։ Ծագումով ալբանացի։ 1805 թվականին նշանակվել է Եգիպտոսի կառավարչի (վալի) պաշտոնում, ապա հիմք է դրել փաստացի ինքնուրույն մի իշխանության և հիմնադրել սեփական հարստություն, որը կառավարել է Եգիպտոսը մինչև 1952 թվականը։ Կրել է խեդիվ տիտղոսը, որը պաշտոնապես չէր ճանաչվում Օսմանյան կայսրության կողմից։ Երկու անգամ պատերազմել է Օսմանյան կայսրության դեմ (1831 և 1840), սակայն եվրոպական տերությունների միջամտությունից ստիպված է եղել հրաժարվել նվաճումներից։ 1841 թվականին օսմանյան սուլթանը ճանաչել է նրան որպես Եգիպտոսի կառավարչի և հաստատել նրա ժառանգների իրավունքն՝ այդ պաշտոնը ժառանգաբար զբաղեցնելու։
Մուհամմադ Ալի | |
---|---|
փաշա | |
Իշխանություն | 1805 – 1840 |
Արաբերեն | محمد علي |
Տիտղոսներ | Եգիպտոսի, Սուդանի և Արաբիայի փաշա |
Ծնվել է՝ | մարտի 4, 1769(1769-03-04)[1] |
Ծննդավայր | Կավալա, Մակեդոնիա (արդի Հունաստանի հանրապետության հյուսիսային մասում) |
Մահացել է՝ | 1840 թ. |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Muhammad Ali Mosque | |
Երկիր | Եգիպտոս |
Ազգություն | ալբան |
Հաջորդող | Իսմայիլ փաշա |
Տոհմ | Եգիպտոսի ալբանական գահատոհմ |
զորավար, քաղաքական գործիչ, պետական գործիչ, journal editor, լրագրող և journal editor | |
Երեխաներ | Tusun Pasha?, Ismail Kamil Pasha? և Իբրահիմ փաշա |
Հավատք | սուննի իսլամ |
Պարգևներ |
Մուհամմադ Ալի փաշան իրականացրել է քաղական և տնտեսական կարևոր վերափոխություններ և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։ Հովանավորել է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացումը։ Համարվում է ժամանակակից եգիպտական պետության հիմնադիրը։