Յոհաննես Պետեր Մյուլլեր (անգլ.՝ Johannes Peter Müller, հուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] - ապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][5][…], Բեռլին, Գերմանական միություն[4]), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիոլոգիայի, համեմատական անատոմիայի և սաղմնաբանության հիմնադիրներից։
Արագ փաստեր Յոհաննես ՄյուլլերJohannes Müller, Ծնվել է ...
Յոհաննես Մյուլլեր Johannes Müller |
---|
|
Ծնվել է | հուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][…] Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] |
---|
Մահացել է | ապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][5][…] (56 տարեկան) Բեռլին, Գերմանական միություն[4] |
---|
Բնակության վայր(եր) | Պրուսիայի թագավորություն |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
---|
Մասնագիտություն | կենդանաբան, անատոմ, կենսաբան, Ձկնաբան, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ, նյարդաբան, բժիշկ, հերպեսաբան և ծովային կենսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Բոննի համալսարան և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան |
---|
Գործունեության ոլորտ | կենսաբանություն, բժշկություն[6], անատոմիա[6], ֆիզիոլոգիա[6] և ախտաֆիզիոլոգիա[6] |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ազգային բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
---|
Ալմա մատեր | Բոննի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][7] |
---|
Գիտական ղեկավար | Կառլ Ռուդոլֆի[8], Philipp Franz von Walther?[9] և August Franz Joseph Karl Mayer?[10] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Հերման Հելմհոլց, Էրնստ Վիլհելմ ֆոն Բրյուկկե, Ռուդոլֆ Վիրխով[11], Paul du Bois-Reymond?[12], Friedrich Gustav Jakob Henle?[13], Էռնստ Հեկկել[14], Felix Hoppe-Seyler?, Albert von Kölliker?, Ռուդոլֆ Վիրխով[15], Էմիլ Դյուբուա Ռեյմոն և Friedrich Anton Schneider? |
---|
Հայտնի աշակերտներ | Հերման Հելմհոլց, Ludwig Traube?, Թեոդոր Շվան, Hermann Senator?, Վիլհելմ Վունդտ և Friedrich Gustav Jakob Henle?[15] |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Max Müller?[17] |
---|
Johannes Peter Müller Վիքիպահեստում |
Փակել
Բոննի (1830) և Բեռլինի (1833) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1832)։ Ավարտել է Բոննի համալսարանը (1822)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի և զգացողության օրգանների ուսումնասիրմանը։ Ըստ Միլլերի զգայությունը զգացողության օրգանների ներքին հատկությունների («առանձնահատուկ էներգիայի») արտահայտությունն է։ Միլլերը «ֆիզիոլոգիական իդեալիզմի» հիմնադիրներից է, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 398)։ Միլլերը ուսումնասիրել է անծնոտների կառուցվածքը, երկկենցաղների և սողունների ավշային սրտերը, փշամորթների սաղմնային և ետսաղմնային զարգացումը, հայտնաբերել և նկարագրել է թարթիչավոր որդերի (Մյուլլերյան թրթուր) և նեմերտինների թրթուրային փուլը, ողնաշարավոր կենդանիների և մարդու սաղմի նախաերիկամները կոյանցքին միացնող խողովակը (Մյուլլերյան խողովակ)։ Հիմնադրել է (1834) «Archiv fiir Anatomie Physiologie und wissenshaftliche Medzin» ամսագիրը։