Նատալի Փորտման
From Wikipedia, the free encyclopedia
Նատալի Փորտման (անգլ.՝ Natalie Portman, հունիսի 9, 1981(1981-06-09)[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել[5]), ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի ամենահայտնի և բարձր վարձատրվող աստղերից մեկը։ Առաջին անգամ նկարահանվել է 1994 թվականին՝ «Լեոն» (Léon) ֆիլմում, որով և սկսվեց նրա կարիերան։
Փորտմանը 2015 թվականի Կաննի կինոփառատոնին | |||||||||||||
Հասակը | 160 սմ | ||||||||||||
Ծնվել է | հունիսի 9, 1981 (42 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Երուսաղեմ Իսրայել | ||||||||||||
Կրթություն | Հարվարդի համալսարան (2003), Charles E. Smith Jewish Day School?, Սիոսեթ ավագ դպրոց (1999) և Երուսաղեմի հրեական համալսարան | ||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իսրայել | ||||||||||||
Հպատակություն | ԱՄՆ | ||||||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||||||
Կրոն | հուդայականություն | ||||||||||||
Մասնագիտություն | Դերասանուհի, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1984–այժմ | ||||||||||||
Ժանրեր | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա | ||||||||||||
Ընտրանի | "Լեոն", "Աստղային պատերազմներ. Էպիզոդ I. Թաքնված սպառնալիք", "Սև կարապ" | ||||||||||||
Ամուսին(ներ) | Բենջամին Միլպյե (1 երեխա) | ||||||||||||
Երեխա(ներ) | 1 երեխա | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
IMDb | ID 0000204 | ||||||||||||
ԿինոՊոիսկ | ID 24285 | ||||||||||||
|
1999 թվականին Նատալին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն և ավարտել 2003 թվականին։
2005 թվականին Նատալին առաջադրվեց Օսկարի՝ «լավագույն դերասանուհի» անվանակարգում, բայց հաջողություն չունեցավ։ Նույն տարում նա որպես լավագույն դերասանուհի առաջադրվեց Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը, որտեղ հաղթող ճանաչվեց Motion Picture ֆիլմում խաղալու համար։
2008 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ամենաերիտասարդ ժյուրին։ Նույն տարում Նատալին մի փոքրիկ դերակատարում ստացավ «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմում։
2011 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում՝ «Սև կարապ» ֆիլմում դերի համար։