Նեուկեն
From Wikipedia, the free encyclopedia
Նեուկեն (իսպ.՝ Neuquén), քաղաք Արգենտինայում, գտնվում է Նեուկեն և Լիմայ գետերի միջագետքում։ Արգենտինայի ամենահարուստ քաղաքներից մեկն է և համանուն պրովինցիայի մայրաքաղաքը։ Համարվում է Կոնֆլուենսիայի դեպարտամենտի վարչական կենտրոնը և արգենտինական Պատագոնիայի խոշորագույն քաղաքը[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեուկեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Նեուկեն | |||
Neuquén | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Պրովինցիա | Նեուկեն (պրովինցիա)Նեուկեն (պրովինցիա) | ||
Քաղաքապետ | Օրասիո Կիրոգա | ||
Հիմնադրված է | 1904 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1904 թվականից | ||
Մակերես | 63 կմ² | ||
ԲԾՄ | 260 մ | ||
Բնակչություն | 231 780[1] մարդ (2010) | ||
Ագլոմերացիա | Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | +54 (0)299 | ||
Փոստային ինդեքս | Q8300 | ||
Փոստային դասիչ | Q8300 | ||
Ավտոմոբիլային կոդ | Q (մինչև 1994 թվական) | ||
Պաշտոնական կայք | muninqn.gov.ar | ||
քույր քաղաքներ | Նոքսվիլլ[2] Տրևիզո[2] Վալդիվիա[3] | ||
| |||
Փակել
Քաղաքում է գտնվում Նեուկենի պրովինցիայի նահանգապետի նստավայրը, Բարձրագույն դատարանը և օրենսդիր մարմինը։ Քաղաքը Պլոտիեր և Չիպոլետի քաղաքների հետ միասին կազմում է խոշոր ագլոմերացիա, որը կոչվում է Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի։ Վերջինիս բնակչությունը կազմում է 355 հազար մարդ (2009)[5]։