Շահնամե
From Wikipedia, the free encyclopedia
«Շահնամե» (պարս.՝ شاهنامه Šāhnāme, դասական արտասանությամբ՝ Շահնամա, «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ 7-րդ դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ առասպելական Փիշդադյան և պատմական Աքեմենյան, Սասանյան հարստությունների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի՝ Ֆիրդուսիի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած[1]։ «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։
Շահնամե պարս.՝ شاهنامه | |
---|---|
Հեղինակ | Ֆիրդուսի |
Տեսակ | գրական ստեղծագործություն և ստեղծագործական աշխատանք |
Ժանր | էպոս և հերոսական վեպ |
Բնօրինակ լեզու | պարսկերեն |
Կերպար(ներ) | Keyumars?, Hushang?, Jamshid?, Zahhak?, Ահրիման, Kaveh the Blacksmith?, Fereydun?, Afrasiab?, Babak?, Bijan and Manijeh?, Վահրամ Չուբին, Esfandiyār?, Faranak?, Farangis?, Gordafarid?, Garsivaz?, Haftvād?, Arash?, Abtin?, Arnavāz?, Faramarz?, Farhad?, Garshasp?, Giv?, Karen?, Īraj?, Alexander the Great in legend?, Kai Khosrow?, Keshvad?, Kay Kāvus?, Katāyoun?, Խոսրով Ա Սասանյան, Manuchehr?, Mehrab Kaboli?, Nowzar?, Nariman?, Rakhsh?, Roham?, Rostam?, Rostam Farrokhzād?, Rudaba?, Shaghad?, Shahran Goraz?, Shahrasb (Shahnameh)?, Shahrnāz?, Սիմուրգ, Siamak?, Siyâvash?, Sohrab?, Sudabeh?, Shirin?, Sām?, Salm?, Սասան, Tahmina?, Tahmuras?, Zal?, Tur?, Banu Goshasp?, Sindukht? և Barbad? |
Ստեղծման տարեթիվ | 976-1010 թվականներ |
Երկիր | Պարսկաստան |
Հրատարակման տարեթիվ | 1425 թվական |
Վիքիքաղվածք | Շահնամե |
Shahnameh Վիքիպահեստում |