Շեֆիլդի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Շեֆիլդի համալսարան (անգլ.՝ University of Sheffield), հետազոտական համալսարան Անգլիայի Շեֆիլդ քաղաքում։ Պաշտոնապես սկսել է գործել 1905 թվականին որպես Շեֆիլդի համալսարանական քոլեջի իրավահաջորդ, որը հիմնադրվել էր 1897 թվականին Շեֆիլդի բժշկական (հիմնադրումը` 1828 թվական) և Շեֆիլդի տեխնիկական դպրոցների (հիմնադրումը` 1884 թվական) միավորման արդյունքում[10]։
Շեֆիլդի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1905 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], White Rose University Consortium?[2], N8 հետազոտական ընկերություն[3], ORCID[4][5], Digital Preservation Coalition[6], Եվրոպայի համալսարանների միություն[7], uksoils?, ArXiv[8] և Open Education Network?[9] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Շեֆիլդ |
Հասցե | University of Sheffield, Western Bank, Sheffield, South Yorkshire, S10 2TN |
Կայք | sheffield.ac.uk, shef.ac.uk և sheffield.ac.uk(անգլ.) |
University of Sheffield Վիքիպահեստում |
2015-2015 ուստարում համալսարանն ունեցել է 18.975 ուսանող և 8.220 ասպիրանտ։ Հաստատության եկամուտը այդ նույն թվականին կազմել է 577 միլիոն ֆունտ, որից 158,4 միլիոնը` հետազոտական դրամշնորհներից ու պայմանագրերից։
Համալսարանը բարձրակարգ ուսումնական հաստատության համարում ունի թե' Մեծ Բրիտանիայում և թե' ամբողջ աշխարհում[11][12][13]։ 2015-2016 ուստարում այն 80-րդն էր աշխարհի և 16-րդը Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների ցանկում։ 2011 թվականին Շեֆիլդի համալսարանը «Թայմս» ամսագրի կողմից հռչակվել է տարվա համալսարան[14]։
Համալսարանն ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» ցանկում, ինչպես նաև «Համալսարանների համաշխարհային ցանցում» և «Ռասել» միավորման մեջ։ Շեֆիլդի համալսարանի գիտնականներից յոթը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են, որոնցից վեցը համալսարանի շրջանավարտ են կամ նախկին աշխատակից[15]։