Շրեկ
2001 թվականի ամերիկյան մուլտֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Շրեկ» (անգլ.՝ Shrek), ռեժիսոր Էնդրյու Ադամսոն, Վիկի Ջենսոնի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիազը, Ջոն Լիտգոուն, Վենսան Կասելը, Փիթեր Դենիսը, Կլայվ Պիրսը, Ջիմ Կամինգսը, Բոբբի Բլոկը, Քրիս Միլերը։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ուիլյամ Սթեյգի «Շրե՛կ» մանկական գրքի։ Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 8-րդ տեղում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ գույնի մի հսկա է լինում։ Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և համարում էր, որ անտառն իրենն է։ Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է Շրեկի ճահիճը։ Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է։ Շրեկը որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն անվերջ խոսացող Ավանակը գիտեր։ Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշապի կողմից հսկվող անառիկ ամրոցից կարողանա ազատել գեղեցկուհի արքայադուստր Ֆեոնային։