Ուիթնի Հյուսթոն
From Wikipedia, the free encyclopedia
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն (անգլ.՝ Whitney Elizabeth Houston, օգոստոսի 9, 1963(1963-08-09)[4][5][6][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 11, 2012(2012-02-11)[7][4][5][…], Բևերլի Հիլտոն հյուրանոց, Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]), ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել։ Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ ») երգը համաշխարհային հիթ է դարձել։
Ուիթնի Հյուսթոն | |
---|---|
Հյուսթոնը 1991 թվականին
Welcome Home Heroes with Whitney Houston համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Whitney Elizabeth Houston |
Ի ծնե անուն | անգլ.՝ Whitney Elizabeth Houston[1] |
Նաև հայտնի է որպես | The Voice, Nippy |
Ծնվել է | Օգոստոսի 9, 1963 Նյուարկ, Նյու Ջերսի,ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | Փետրվարի 11, 2012 (48 տարեկանում) Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Fairview Cemetery |
Ժանրեր | Փոփ, սոուլ, R&B, գոսպել |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 1977-2012 |
Լեյբլ | Arista Records, RCA Records |
Կրթություն | Mount Saint Dominic Academy? |
Կապված | Մրայա Քերի, Արետա Ֆրանկլին, Ջերմեյն Ջեքսոն, Ջորջ Մայքլ, Բրենդի Նորվուդ, Բեյբիֆեյս, Ալիշա Քիզ, Սթիվի Ուանդեր, Քևին Քոսթներ, Էնրիկե Իգլեսիաս, Դեբորա Կոքս |
Ամուսին | Բոբի Բրաուն[2] |
Պարգևներ | |
Կայք | whitneyhouston.com |
Ստորագրություն | |
Whitney Houston Վիքիպահեստում |
Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ։ Առաջինը "Whitney Houston" (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ''Whitney'' (1987), ''I'm Your Baby Tonight'' (1990), ''My Love Is Your Love'' (1998), ''Just Whitney...'' (2002), ''One Wish: The Holiday Album'' (2003) և ''I Look to You'' (2009) ալբոմները։
2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին՝ "I Look To You" (Բառացի թարգմանությամբ՝«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջության վատթարացման պատճառով 2010 թվականին երգչուհու Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով[9][10][11] :