Ումբիլիկուս Ուրբիս
From Wikipedia, the free encyclopedia
Ումբիլիկուս Ուրբիս (իտալ.՝ Umbilicus Urbis), տաճարի մնացորդներ Հռոմի ֆորումում։ Համարվել է Հռոմի և Հռոմեական Հանրապետության խորհրդանշական կենտրոնը։ Միաժամանակ հանդիսանում էր որպես mundus՝ տեղ, որտեղից բացվում էր մուտք դեպի ստորգետնյա աշխարհ։ Կառուցվել է հանրապետության ժամանակաշրջանում։ Այստեղ աստվածներին զոհաբերություններ էին մատուցվում։ Սկզբնական մարմարապատ տաճարից պահպանվել է միայն հիմքի մի փոքր հատված։ Վերջինիս բարձրությունը 2 մետր է, տրամագիծը՝ 4,45 մետր։ Տեղակայված է Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարի կողքին, Ռոստրայի ետևում։
Արագ փաստեր Ումբիլիկուս Ուրբիս Umbilicus urbis, Երկիր ...
Ումբիլիկուս Ուրբիս Umbilicus urbis | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Փակել