Չելսի (ֆուտբոլային ակումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Չելսի (անգլ.՝ Chelsea Football Club; անգլերեն արտասանությունը՝ [ˈtʃɛlsiː]), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չելսի | ||||
Ամբողջական անուն | Chelsea Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Ազնվականները (The Aristocrats) Կապույտները (The Blues) Թոշակառուները (The Pensioners) | |||
Հիմնադրում | մարտի 10, 1905 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Սթեմֆորդ Բրիջ | |||
Տարողունակություն | 41,631[1] | |||
Տեր | Ռոման Աբրամովիչ | |||
Նախագահ | Բրյուս Բակ | |||
Մարզիչ | Թոմաս Տուխել | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2018-19 | 3-ին | |||
|
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան։ Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 2012 թվականին հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ 2013 թվականին՝ նաև Եվրոպայի Լիգան։
Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից։ Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական։
Չելսիի համազգեստի գույներն են՝ արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թվականից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ՝ ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին։ Ակումբը՝ մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում[2][3][4]։