Պրիենե
From Wikipedia, the free encyclopedia
Պրիենե (հին հունարեն՝ Πριήνη, Priēnē; թուրքերեն՝ Prien), եղել է Անտիկ Հունաստանի հոնիական քաղաք, որը գտնվել է Փոքր Ասիայի Էգեյան ծովի ափին՝ Միկալե լեռան ժայռոտ լանջին[1]։ Վերին մասում՝ բարձունքի վրա, գտնվում է Ակրոպոլիսը (որից քիչ բան է պահպանվել), իսկ բուն քաղաքը սփռվում է նրա հարավային կողմի թեք սարահարթի վրա։ Ինչպես քաղաքը, այնպես էլ ակրոպոլիսը շրջապատված են եղել ամուր պարիսպներով, որոնց մեջ կային դեպի տարբեր կողմեր ուղղված դարպասներ։ Ակրոպոլիսն ու քաղաքը միմյանց հետ կապված էին ոլորապտույտ ներքին ճանապարհով[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Պրիենե | ||
հին հունարեն՝ Πριήνη | ||
Երկիր | Հունաստան | |
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 1000 թ. | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Պրիենեի ֆիզիկական մնացորդները դեռևս չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ դրանք պետք է լինեն ծածկոցների տակ, իսկ լեռան գագաթը ներկայումս արժեքավոր գյուղատնտեսական տարածք է։ Քաղաքը դարերի ընթացքում փոխվել է՝ որպես նավահանգիստ օգտագործվելու անհրաժեշտությունից ելնելով։ Հունական քաղաքը (հնարավոր է եղել է անհայտ էթնիկ խմբերի բնակավայր, ինչպես Միլետոսը) հիմնվել է հունական հնագույն գաղութային կենտրոն Թեբեի կողմից մոտ մ․թ․ա․ 1000-ական թվականներին։ Մոտ մ․թ․ա․ 700-ական թվականներին մի շարք երկրաշարժերի պատճառով մի քանի կիլոմետրով քաղաքը տեղափոխվել է դեպի նավահանգիստ[3]։
Պրիենեն հատակագծված էր հիպոդամյան սկզբունքով։ Փողոցների ուղղությունը հյուսիսից հարավ էր և արևելքից արևմուտք։ Հյուսիսից հարավ ընկած փողոցները տեղանքի թեքության պատճառով աստիճանաձև էին (սրանում արտահայտվել է հիպոդամյան սկզբունքի բացասական կողմը, որով պարզ է դառնում, թե փողոցների աբստրակտ-երկրաչափական ցանցը ոչ բոլոր դեպքերում, հատկապես ուժեղ ռելիեֆի, նպատակահարմար է կիրառել քաղաքաշինության մեջ)։ Գլխավոր փողոցներն ունեին 7,5 մ, իսկ երկրորդականները՝ 4,5 մ լայնություն։
Պրիենեի հասարակական կենտրոնը՝ Ագորան, գտնվում էր երկու գլխավոր փողոցների հատման տեղում։ Այն իրենից ներկայացնում էր 75,6×46,3 մ չափի մի հրապարակ՝ շրջապատված սյունասրահներով։ Ագորան կազմավորվել էր Ք․ա․ 3-2-րդ դարերում։ Ագորայի շուրջ կառուցված էին ժողովրդական ժողովարանի՝ էկլեսիաստերիոնի, թատրոնի, գիմնասիոնի և այլ հասարակական շենքեր։ Նրանցից ոչ հեռու տեղավորված էին Զևսի սրբատեղին, և Աթենասի տաճարը։