Ջասթին Թիմբերլեյք
From Wikipedia, the free encyclopedia
Ջասթին Ռենդալ Թիմբերլեյք (անգլ.՝ Justin Randall Timberlake, հունվարի 31, 1981(1981-01-31)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր։ Կարիերան սկսել է մանուկ հասակում՝ մասնակցելով «Աստղի որոնում» և «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուներին, իսկ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 1990-ականների կեսերին՝ որպես NSYNC բոյ բենդի վոկալիստ և խմբի ամենաերիտասարդ անդամ։ Այդ խումբը հետագայում ամբողջ աշխարհում վաճառել է 50 միլիոն ձայնագրություն և դարձել է բոլոր ժամանակների երրորդ ամենավաճառված ձայնագրություններ ունեցող բոյ բենդը։
Ջասթին Թիմբերլեյք | |
---|---|
Թիմբերլեյքը 2016 թվականի հուլիսին Comic-Con International համաժողովին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Justin Timberlake |
Ի ծնե անուն | Ջասթին Ռենդալ Թիմբերլեյք |
Նաև հայտնի է որպես | JT |
Ծնվել է | հունվարի 31, 1981(1981-01-31)[1][2][3][…] (43 տարեկան) Մեմֆիս, Թենեսի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | |
Մասնագիտություն |
|
Գործիքներ | |
Գործունեություն | 1992-ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | University of Nebraska High School? |
Անդամակցություն | NSYNC և Jawbreakers? |
Կապված |
|
Ամուսին | Ջեսիկա Բիլ |
Պարգևներ | |
Կայք | justintimberlake.com |
Ստորագրություն | |
Justin Timberlake Վիքիպահեստում |
NSYNC խմբի փլուզումից հետո՝ 2002 թվականին, Թիմբերլեյքը թողարկեց իր «Justified» կոչվող առաջին անհատական ալբոմը, որը ներառում է «Cry Me a River» և «Rock Your Body» հիթերը։ 2006 թվականին թողարկեց իր «FutureSex/LoveSounds» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը։ Այդ ալբոմի «SexyBack», «My Love» և «What Goes Around... Comes Around» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008-2012 թվականներին Թիմբերլեյքը կենտրոնացավ դերասանական կարիերայի վրա և նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սոցիալական ցանց», «Վատ ուսուցչուհին», «Շահույթով ընկերներ» և «Ժամանակ» ֆիլմերը։
2013 թվականին Թիմբերլեյքը կրկին վերադարձավ երաժշտական կարիերային՝ թողարկելով «The 20/20 Experience» և «The 20/20 Experience – 2 of 2» ալբոմները։ «The 20/20 Experience»-ը դարձել է 2013 թվականի ամենավաճառված ալբոմը Միացյալ Նահանգներում և իր երգացանկում ներառում է «Suit & Tie» և «Mirrors» հիթերը։ 2018 թվականին թողարկել է «Man of the Woods» կոչվող հինգերորդ ալբոմը, որը դարձել է նրա չորրորդ համար մեկ ալբոմը Միացյալ Նահանգներում։
«Time» ամսագիրը 2007 և 2013 թվականներին Թիմբերլեյքին ընդգրկել է իր «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։ Կարիերայի ընթացքում Թիմբերլեյքը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ 10 Գրեմմի և 4 Էմմի։ Նա հանդիսանում է JayTee Records ձայնագրման լեյբլի, William Rast հագուստի ապրանքանիշի և Destino/Southern Hospitality ռեստորանային ցանցերի սեփականատերը։