Ջոն Լեջենդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ռոջեր Ստեֆենս (դեկտեմբերի 28, 1978(1978-12-28), Սփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ, առավել հայտնի է իր բեմական անվամբ՝ Ջոն Լեջենդ), ամերիկացի երգիչ, երգահան և դերասան։ Ստացել է 9 Գրեմմի մրցանակ։ 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։
Ջոն Լեջենդ | |
---|---|
Ջոն Լեջենդը 2014 թվականի հունվարի 29-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | John Legend |
Ի ծնե անուն | Ջոն Ռոջեր Ստեֆենս |
Նաև հայտնի է որպես | John Legend[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1978 (45 տարեկան) Սպրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, սոուլ, նեո սոուլ, հիփ հոփ սոուլ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, դերասան |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, դերասան |
Գործունեություն | 2001-ներկա |
Լեյբլ | GOOD Music, Sony Music Entertainment, Columbia Records |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան և North High School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կապված | Քանյե Ուեսթ, Ռիք Ռոս, Անդրե 3000, Լուպե Ֆիասկո, The Roots |
Ամուսին | Քրիսի Թեյգեն |
Պարգևներ | |
Կայք | johnlegend.com |
John Legend Վիքիպահեստում |
Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։ Նա երգել է Magnetic Man-ի “Getting Nowhere”, Քանյե Ուեսթի “All of the lights”, Slum Village-ի “Selfish” և Dilated Peoples –ի “This Way”, Ջեյ Զիի “Encore” երգերում։ Ջոնը երգել է որպես բեք-վոկալ (երկրորդ ձայն) Ալիշա Քիզի 2003 թվականի “You Don’t Know My Name” երգում, Քանյե Ուեսթի հեղինակած Բրիթնի Սփիրսի "Me Against the Music" երգի ռեմիքսային տարբերակում և Fort Minor-ի “High Road” երգում։ Ջոնը նաև ապահովել է Լոուեն Հիլի "Everything Is Everything" երգի դաշնամուրային հատվածը։ Նա գրավել է լավագույն հորիզոնականները նաև իր սոլո աշխատանքներով նույնպես՝ իր «All of Me» ստեղծագործությամբ տեղ զբաղեցնելով Billboard Hot 100 աղյուսակում՝ որպես լավագույն սինգլ։