Ջորջ Բեսթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Բեսթ (անգլ.՝ George Best, մայիսի 22, 1946(1946-05-22)[2][3][4][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[6] - նոյեմբերի 25, 2005(2005-11-25)[5][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][8]), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որը շատերի կողմից ճանաչված է որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11][12]։
Ջորջ Բեսթ անգլ.՝ George Best | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջորջ Բեսթը 1976 թվականին | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջորջ Բեսթ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իռլանդացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հյուսիսային Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Ջորջի, Հինգերորդ Բիթլ[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1946(1946-05-22)[2][3][4][…] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 25, 2005(2005-11-25)[5][2][3][…] (59 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կազմում ունեցած իր ելույթներով, որտեղ արժանացել է «լեգենդի» կոչմանը[13]։ Բեսթը խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում և ունեցել է բարձր սկզբնական և դիստանցիոն արագություն (հեռավորության վրա), օժտված է եղել շարժումների կոորդինացիայով և դիմացկունությամբ, անկրկնելի դրիբլինգով, որը թույլ էր տալիս նրան շրջանցել միանգամից մի քանի հակառակորդի, ինչպես նաև ունեցել է զարգացած գոլային «հոտառություն» և երկու ոտքերով էլ կայուն հարվածներ է կատարել[14][15][16]։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը և ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։
Բեսթը երկար ժամանակ հանդես է եկել նաև Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում, սակայն ազգային թիմի թույլ ելույթները Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության ընտրական փուլերում թույլ չեն տվել նրան միջազգային հարթակում ամբողջությամբ ցուցադրել իր տաղանդը[17][18]։
1999 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքում Բեսթը 20-րդ դարի եվրոպացի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մարկո վան Բաստենից հետո), իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ 16-րդ հորիզոնականը (Լոթար Մաթեուսից հետո)[19]։ Նույն թվականին, «World Soccer» ամսագրի քվեարկության արդյունքում 20-րդ դարի լավագույն 100 ֆուտբոլիստների մեջ Բեսթը ճանաչվել է 8-րդը[20]։
Չափից դուրս արտասովոր և ոչ չափավոր ապրելակերպը վերջիվերջո հանգեցրեց հարբեցողության, ինչի պատճառով նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան[21]։ Բեսթի համակրելի և անպատկառ ոճը դարձրել է նրան շատ երկրպագուների կուռքը։ «GQ» ամսագիրը Ջորջ Բեսթին ներառել է վերջին հիսունամյակի 50 ամենաոճային մարդկանց շարքում[22]։
Բեսթը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանների շարքում համարվում է լավագույն ռմբարկուն։ 470 պաշտոնական խաղերում նա խփել է 179 գոլ[23]։