Ջրագնդակ
From Wikipedia, the free encyclopedia
Ջրագնդակ (անգլ.՝ Water polo), թիմային սպորտաձև գնդակով, որտեղ երկու հակառակորդ թիմեր փորձում են գնդակը մտցնել հակառակորդի դարպասը։ Խաղերը անցկացվում են լողավազաններում։ Ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումները կարող են անցկացվել բացօթյա լողավազաններում։ Այն հայտնաբերվել է XIX դարի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիայում Վիլյամ Վիլսոնի կողմից։ Խաղի ստեղծման նախադրյալը հանդիսացավ ռեգբին։ Խաղի նախորդ տարբերակներում թույլատրվում էր գնդակի համար պայքարը ուժի միջոցով՝ հակառակորդին կարելի էր պահել ջրի տակ, որպեսզի խլեն գնդակը։ Դարպասապահը գտնվում էր դաշտից դուրս, և պետք է աշխատել որսալ գնդակը։ Խաղը ձեռք բերեց ժամանակակից տեսք 1880-ական թվականներին։ Ջրագնդակ խաղում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Խաղը առավել հայտնի է Հունգարիայում և նախկին Հարավսլավիայում։
Ջրագնդակ | |
---|---|
Տեսակ | թիմային մարզաձև, ջրային մարզաձևեր, գնդակով խաղ և օլիմպիական մարզաձև |
Մարմին | ՖԻՆԱ |
Ծագման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Թիմ փոքր | 14 |
Սեռ | արական, իգական, առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | ձրագնդակի գնդակ |
Վայր | 20x30 մ, ձրագնդակի դաշտ |
Առաջին առաջնություն | 1880 թվական, Անգլիա |
Օլիմպիական խաղեր | սկսած 1900 թվականից |
Water polo Վիքիպահեստում |