Ռամոն Սամպեդրո
From Wikipedia, the free encyclopedia
Ռամոն Սամպեդրո (իսպ.՝ Ramón Sampedro, հունվարի 5, 1943(1943-01-05)[1], Պորտո դո Սոն, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1] - հունվարի 12, 1998(1998-01-12)[1], Բոյրո, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1]), իսպանացի նավաստի, 25 տարեկանում ափամերձ ժայռից ծովը անհաջող ցատկելու հետևանքով ստացած վնասվածքի արդյունքում կաթվածահար է եղել։
Ռամոն Սամպեդրո իսպ.՝ Ramón Sampedro Cameán | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1943(1943-01-05)[1] |
Ծննդավայր | Պորտո դո Սոն, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1] |
Մահացել է | հունվարի 12, 1998(1998-01-12)[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Բոյրո, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն և գալիսերեն |
Մասնագիտություն | գրող, ծովագնաց, բանաստեղծ և ակտիվիստ |
Ramón Sampedro Վիքիպահեստում |
Դրանից հետո շուրջ 30 տարի պայքարել է էֆտանազիայի իրավունքի համար և դիմել դատարան, սակայն մերժում ստացել։ Ի վերջո՝ ընկերների օգնությամբ պատրաստած թույն է խմել և ինքնասպան եղել։
Ռամոն Սամպեդրոն 2 գրքի հեղինակ է, նրա կյանքի ու մահվան պատմության հիման վրա 2004 թվականին իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը, որտեղ Ռամոնին մարմնավորել է Խավիեր Բարդեմը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և շահել է մոտ 60 կինոմրցանակ։