Սատանի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Սատանի կամուրջ, տրավերտինից բնական կամուրջ Հայաստանում Որոտան գետի կիրճում, Տաթև գյուղից արևելք[1][2][3]։
Արագ փաստեր Սատանի կամուրջ, Երկիր ...
Սատանի կամուրջ | |
---|---|
Որոտանի կիրճը և Սատանի կամուրջը | |
Երկիր | Հայաստան |
Տեղանք | Տաթև գյուղից արևելք։ |
Տեսակ | բնական կամար |
Նյութ | Տրավերտին |
Հատում է | Որոտան |
Երկարություն | մոտ 30 մ |
Լայնություն | 50-60 մ |
Փակել
Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։