Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս
From Wikipedia, the free encyclopedia
Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս (լատին․՝ Sextus Julius Africanus, հուն․՝ Ιούλιος Αφρικανός, մոտ 160[1][2], Aelia Capitolina, Երուսաղեմ - մոտ 240[3][4][5][…], Երուսաղեմ), վաղ քրիստոնեական հունալեզու գրող, քրիստոնյա առաջին պատմիչներից մեկը։ Հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում»։ Ափրիկանոսի առավել նշանակալից երկը «Ժամանակագրությունն» է (Chronografiai)։ Պահպանվել են միայն հատվածները Եվսեբիոս Կեսարացու և Հերոնիմոսի մոտ։ Երկում Ափրիկանոսը ժամանակագրական կարգով ներկայացնում է համաշխարհային պատմությունը աշխարհի արարումից մինչև մ.թ. 221 թ.։ Ըստ հեղինակի աշխարհը ստեղծվել է մ.թ.ա. 5500 թ.։
Արագ փաստեր Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս, Ծնվել է ...
Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս | |
---|---|
Ծնվել է | մոտ 160[1][2] |
Ծննդավայր | Aelia Capitolina, Երուսաղեմ |
Վախճանվել է | մոտ 240[3][4][5][…] |
Վախճանի վայր | Երուսաղեմ |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և փիլիսոփա |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Chronographiai? |
Փակել