Սիզիփոսի առասպելը (էսսե)
From Wikipedia, the free encyclopedia
Սիզիփոսի առասպելը (ֆր.՝ Le mythe de Sisyphe), փիլիսոփայական էսսե, որը հրապարակել է Ալբեր Կամյուն՝ 1942 թվականին։
Սիզիփոսի առասպելը ֆր.՝ Le Mythe de Sisyphe | |
---|---|
Հեղինակ | Ալբեր Քամյու |
Անվանվել է | Սիսիփոս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե, փիլիսոփայական գրականություն և աբսուրդ գրականություն |
Թեմա | աբսուրդիզմ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Աբսուրդի շարք |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Hamish Hamilton? |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1942 |
OCLC | 12484393 |
Կամյուն, ազդվելով այնպիսի փիլիսոփաներից, ինչպիսիք են Սյորեն Կիերկեգորը, Արթուր Շոպենհաուերը և Ֆրիդրիխ Նիցշեն, ներկայացրել է աբսուրդի իր փիլիսոփայությունը։ Աբսուրդը կայանում է կյանքին իմաստ վերագրելու մարդու հիմնարար անհրաժեշտության և տիեզերքի «անհիմն լռության» պատասխանի միջև[1]։ Կամյուն պնդել է, որ աբսուրդի գիտակցումը չի արդարացնում ինքնասպանությունը, փոխարենը պահանջում է «ապստամբություն»։ Ապա նա ուրվագծել է անհեթեթ կյանքի մի քանի մոտեցում։ Վերջին գլխում Կամյուն մարդու կյանքի անհեթեթությունը համեմատում է հունական դիցաբանության կերպարներից մեկի՝ Սիզիփոսի իրավիճակի հետ, ով դատապարտված էր ընդմիշտ կրկնել քարը սարը վեր հրելու նույն անիմաստ գործը, միայն թե այն նորից գլորվի։ Էսսեն եզրափակել է հետևյալ կերպ. «Բարձունքների դեմ պայքարը բավական է մարդու սիրտը լցնելու համար։ Պետք է պատկերացնել Սիզիփոսին երջանիկ»։
Ստեղծագործությունը կարելի է տեսնել Կամյուի այլ աբսուրդիստական ստեղծագործությունների հետ՝ «Օտարը» (1942) վեպի, «Թյուրիմացությունը» (1942) և «Կալիգուլա» (1944) պիեսների և հատկապես «Ըդնվզող մարդը» էսսեի (1951)։