Սիրիայի դեմոկրատական ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիայի դեմոկրատական ուժեր կամ Սիրիայի հակակառավարական ուժեր (արաբ․՝ قوات سوريا الديمقراطية, քրդ.՝ Hêzên Sûriya Demokratîk, անգլ.՝ Syrian Democratic Forces, SDF), Սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։ ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքոմանական խմբավորումներ[2]։ Գործում է Սիրիայի հյուսիսային հատվածում։ Հիմնական նպատակը պայքարն Իրաքի և Լևենտի իսլամական պետության գրոհայինների դեմ։ Դեմոկրատական ուժերի ստեղծման հիմնական դրդապատճառն օգնությունն էր հակաիսլամիստական ուժերին, ինչպես նաև Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկիչների ոչնչացումն։ ԱՄՆ կառավարությունը օժանդակություն հայտնեց խմբավորման գործունեությանը` ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր մարտավարության շրջանակներում։ 2016 թվականի գարնան տվյալներով խմբավորումն ուներ շուրջ 25 հազար քուրդ և 5 հազար արաբ աշխարհազորայիններ[3]։
Սիրիայի դեմոկրատական ուժեր արաբ․՝ قوات سوريا الديمقراطية և քրդ.՝ Hêzên Sûriya Demokratîk | |
---|---|
Սիրիայի դեմոկրատական ուժերի նշանը | |
Տեսակ | Անկանոն զորքեր և armed organisation group? |
Գաղափարախոսություն | Ֆեդերալիզմ[1], democratic confederalism?, աշխարհականություն և Փոքրամասնությունների իրավունքներ |
Ղեկավար կենտրոն | Ալ-Հասաքա, Սիրիա |
Գործունեության տարածք | Սիրիա |
Ստեղծման տարեթիվ | հոկտեմբերի 10, 2015 |
Կայք | sdf-press.com(արաբ.) |
Syrian Democratic Forces Վիքիպահեստում |