Սուրիկատ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրիկատ (լատին․՝ Suricata suricatta, անգլ.՝ meerkat կամ suricate), մանգուստների ընտանիքին (լատին․՝ Herpestidae) պատկանող փոքր չափերի գիշատիչ։ Սուրիկատը (S. suricatta) համանուն ցեղի (Suricata) միակ ներկայացուցիչն է[1]։ Սուրիկատներն ապրում են Բոթսվանայի Կալահարի անապատի բոլոր մասերում, Նամիբիայի և հարավարևմտյան Անգոլայի Նամիբ անապատի մեծ մասում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Սուրիկատների խումբը կոչվում է «հրոսակ» (անգլ.՝ «mob», «gang» կամ «clan»)։ Այն կարող է ներառել մոտ 20, իսկ որոշ գերընտանիքներ՝ 50 կամ ավելի անդամ։ Յուրաքանչյուր խումբ կազմված է 2-3 ընտանիքներից։ Խմբում իշխում են հասուն էգերը (մայրիշխանություն)։ Խմբերի միջև կռիվներ են լինում. հաղթող խումբը տիրում է պարտվողների բներին և տարածքներին, ոչնչացնում են պարտվողների ձագերին։ Փակի տակ սուրիկատներն ապրում են 12―14 տարի, իսկ բնության մեջ մոտ երկու անգամ ավելի կարճ։
Սուրիկատ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցվալու Կալահարի արգելոց, Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Suricata suricatta
Schreber, 1776
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Սուրիկատների բնակվելու շրջան | ||||||||||||||
|