Վալ Ֆիտչ
From Wikipedia, the free encyclopedia
Վալ Լոգսդեն Ֆիտչ (անգլ.՝ Val Logsdon Fitch, մարտի 10, 1923(1923-03-10)[1][2][3][…], Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 5, 2015(2015-02-05)[1] կամ փետրվարի 4, 2015(2015-02-04)[4], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, 1980 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Վալ Ֆիտչ անգլ.՝ Val Logsdon Fitch | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1923(1923-03-10)[1][2][3][…] Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 5, 2015(2015-02-05)[1] (91 տարեկան) կամ փետրվարի 4, 2015(2015-02-04)[4] (91 տարեկան) Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] |
Ալմա մատեր | ՄաքԳիլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան և Chadron State College? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Լեո Ջեյմս Ռեյնուոթեր |
Եղել է գիտական ղեկավար | Mark Strovink?[7] |
Պարգևներ | |
Val Logsdon Fitch Վիքիպահեստում |
Նոբելյան մրցանակի է արժանացել համատեղ Ջեյմս Կրոնինի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[11][12][13][14]։
Հանդիսանում է Փրինսթոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1966 թվականից)։ Արժանացել է «Էռնստ Լոուրենսի մրցանակին» (1968) և «ԱՄՆ գիտության ազգային մեդալին» (1993)։
Ավարտել է Մակգիլի համալսարանը 1948 թվականին, ստանալով բակալավրի կոչում։ Փիլիսոփայության դոկտորի կոչումը ֆիզիկայի ասպարեզում ստացել է 1954 թվականին Կոլումբիայի համալսարանում։ Այդ թվականից սկսած սկսել է դասավանդել Փրինսթոնի համալսարանում, 1976 թվականից 1981 թվականները ղեկավարել է այդ համալսարանի ֆիզիկայի ամբիոնը, 1987 թվականից ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում համալսարանում։ 1970 թվականից 1973 թվականները հանդիսանում է ԱՄՆ Նախագահի գիտությունների մասով խորհրդատու կոմիտեի անդամ։
Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացում մարդկությանը» փաստաթուղթը 1992 թվականին։