Քաղաքացիական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական պատերազմ, կազմակերպված զինված պայքար երկրի ներսում դասակարգերի և սոցիալական խմբերի միջև։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղաքացիական պատերազմը սովորաբար ծագում է սոցիալական ճգնաժամի հիման վրա, երբ պետական իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բախումները մեղմել», իր «օրինական» միջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղաքական և հասարակական կարգի դասակարգային հակառակորդներին[1]։ Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։ Սոցիալական հեղափոխության դարաշրջանին հատուկ են այնպիսի քաղաքացիական պատերազմները, որտեղ պատերազմող կողմերն այսպես կոչված՝ առաջադիմական և հետադիմական դասակարգերն են՝ հարստահարվողները և հարստահարողները։ Հակամարտ հասարակական կազմավորումներում լինում են, սակայն, այնպիսի քաղաքացիական պատերազմներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակարգերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի քաղաքացիական պատերազմը, Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմները Անգլիայում և այլն)։
Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։