Քեշմ կղզի
Խոշորագույն կղզին Պարսից ծովում և Հորմուզի նեղուցում / From Wikipedia, the free encyclopedia
Քեշմ (պարս.՝ قشم), իրանական կղզի Պարսից ծոցի արևելյան մասում` Հորմուզի նեղուցում։ Մասն է կազմում Իրանի Հորմոզգան օսթանի (նահանգի)` մի քանի հարևան փոքր կղզիների հետ կազմելով Քեշմ շահրեստանը։ Տարածքը կազմում է 1445 կմ², բնակչությունը՝ 148 993 մարդ։ Պարսից ծոցի ամենախոշոր կղզին է[2]։
Քեշմ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Qeshm County? |
Երկարություն | 122 կմ |
Լայնություն | 40 կմ |
Մակերես | 1445 կմ²[1] |
Կղզին ձգվում է Պարսից ծոցի հյուսիսային` պարսկական ափի երկայնքով Բանդար Լենգե և Բանդար Աբբաս քաղաքների միջև[3]։ Պարսկական ափից բաժանված է Խուրանի նեղ նեղուցով[3], որի լայնությունն ամենանեղ մասում ընդամենը 1800 մետր է։ Կղզու երկարությունը կազմում է մոտ 122 կմ, միջին լայնությունը` մոտ 18 կմ[3]։ Բուն Հորմուզի նեղուցը բաժանում է կղզին Պարսից ծոցի հարավային` արաբական ափից. հեռավորությունն Օմանի ափից ամենամոտ կետում կազմում է մոտ 55 կմ։
Կղզու ամենախոշոր բնակավայրը և Քեշմ շահրեստանի վարչական կենտրոնը Քեշմ քաղաքն է, որի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 40 678 մարդ[4]։