Քերի Մարի Անդերվուդ
From Wikipedia, the free encyclopedia
Քերի Մարի Անդերվուդ (մարտի 10, 1983(1983-03-10)[1][2][3], Muskogee, Օկլահոմա, ԱՄՆ[8]), ամերիկյան երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա մեծ hռչակ է ստացել 2004 թվականին՝ հաղթելով «American Idol» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանում։ Նրա դեբյուտային երգը՝ «Inside Your Heaven», առաջին երգն էր պատմության մեջ, որ ներկայացել է Billboard Hot 100 շաբաթաթերթի կազմված հիթ-շքերթում։ Նրա դեբյուտային ձայնասկավառակը՝ «Some Hearts»-ը թողարկվել է 2005 թվականին։ «Jesus, Take the Wheel» և «Before He Cheats» երգերը նրան շատ մեծ անուն են բերել։ «Some Hearts»-ը դարձավ ամենավաճառվող դեբյուտային ձայնասկավառակը երկրի երաժշտական պատմության մեջ, ամենաարագ վաճառվող դեբյուտային ձայնասկավառակը Nielsen SoundScan ընկերության պատմության մեջ և ամենավաճառվող երաժշտական ձայնասկավառակը վերջին 15 տարվա ընթացքում։ Անդերվուդն այդ նույն ձայնասկավառակի համար արժանացել է Գրեմմի 3 մրցանակի՝ արժանանալով նաև «լավագույն արտիստ» կոչմանը։
Քերի Մարի Անդերվուդ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Carrie Marie Fisher |
Ի ծնե անուն | անգլ.՝ Carrie Marie Underwood |
Ծնվել է | մարտի 10, 1983(1983-03-10)[1][2][3] (41 տարեկան) Չեկոտա,Օկլահոմա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի, Քանթրի փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, վոկալ և Շրթնահարմոն |
Լեյբլ | 19 Recordings, Arista Nashville?, Արիստայի Գրառումները և Capitol Records Nashville? |
Կրթություն | Northeastern State University? |
Պարգևներ | [4][5] ՛՛Տարվա նոր արտիստ՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն Country Music Association Award for International Achievement? [6]Country Music Association Award for Female Vocalist of the Year? Country Music Association Award for Female Vocalist of the Year? Country Music Association Award for Female Vocalist of the Year? Country Music Association Award for Female Vocalist of the Year? Country Music Association Award for Female Vocalist of the Year? [7] և [8] |
Կայք | carrieunderwoodofficial.com |
Ստորագրություն | |
Carrie Underwood Վիքիպահեստում |
Նրա երկրորդ ձայնասկավառակը՝ «Carnival Ride»՝ թողարկված 2007 թվականին։ Այն ամենաշատն է շրջել հիթ-շքերթներում և արժանացել է Գրեմմի 2 մրցանակի։ Նրա հաջորդ ձայնասկավառակը՝ «Play On»-ը նույնպես մեծ հաջողություն ունեցավ։ Անդերվուդի չորրորդ ձայնասկավառակը՝ «Blown Away»-ը, թողարկված 2012 թվականին, արժանացավ Գրեմմի մրցանակի և այդ տարվա երկրորդ ամենավաճառվող ձայնասկավառակն էր` թողարկված «Կին արտիստի» կողմից։ Նրա հինգերորդ ձայնասկավառակը՝ «Storyteller»-ը նրան դարձրեց միակ արտիստը, ով միանգամից հինգ ձայնսակավառակի համար հասել է առաջին կամ երկրորդ հորիզոնականի Billboard 200 հիթ-շքերթին։ Իր վեցերորդ ձայնասկավառակը՝ «Cry Pretty»-ն նրան դարձրեց միակ կինը պատմության մեջ, ով Billboard 200 հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին չորս ձայնսկավառակների համար և շաբաթներ շարունակ պտտվում էր ամբողջ մեդիայում։
Համարվելով ամենահաջողակ արտիստներից մեկը երաժշտական ժանրում՝ Անդերվուդը վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։ Նա Բիլբորդի կողմից ճանաչվել է երաժշտական աշխարհի թագուհի և «Rolling Stone»-ի կողմից իր սերնդի լավագույն կին վոկալիստը։ Թայմսը նրան դասել է 2014 թվականին աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը։