Ֆրանսիայի քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի քոլեջը (ֆր.՝ Collège de France), հիմնադրվել է 1530 թվականին, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է Ֆրանսիայում։ Գտնվում է Փարիզում՝ 5-րդ վարչական շրջանում կամ Լատինական թաղամասում, պատմական Սորբոն համալսարանական թաղամասի փողոցին հարող հատվածում։
' ֆր.՝ Collège de France | |
---|---|
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1530 |
Հիմնադրիր | Ֆրանցիսկ I |
Տնօրեն | Thomas Römer? |
Անդամակցություն | Couperin Consortium?[1], Fédération et Ressources sur l'Antiquité?, ORCID[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | Ֆրանսիա[4][5] |
Տեղագրություն | Փարիզ |
Կայք | college-de-france.fr(ֆր.) |
imagemap_no_image<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Collège de France Վիքիպահեստում |
Քոլեջը համարվում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հետազոտական հաստատությունը[6][7]։ 2017 թվականի դրությամբ Նոբելյան մրցանակի արժանացած 21 անձի և Ֆիլդսյան մրցանակին արժանացած 8 անձի անուն կապված են այս Քոլեջի հետ։ Այն գիտական աստիճան չի շնորհում։ Յուրաքանչյուր դասախոս դասախոսություններ է կարդում, որոնց մասնակցությունն անվճար է ու բաց բոլորի համար։ Թվով 50 դասախոս ընտրվում են նույն դասախոսների կողմից գիտության և հասարակական գիտությունների տարբեր առարկաների համար։ Քոլեջի նշանաբանն է Docet Omnia-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Այն ամեն ինչ ուսանում է», նպատակն է «ուսանել զարգացման մեջ գտնվող գիտություն» և կարող է լավագույնս ձևակերպվել Մորիս Մերլո-Պոնտիի նախադասությամբ. «Ձեռք չբերված ճշմարտությունները, բայց ազատորեն կատարված հետազոտության գաղափարը»[8], որը ոսկյա տառերով գրված է հիմնական մուտքի վերևում։
Այն Փարիզի գիտությունների և բանասիրության համալսարանի բաղադրիչ քոլեջ է (ասոցացված անդամ)[9]։
Քոլեջն ունի հետազոտական լաբորատորիաներ և Եվրոպայում լավագույն հետազոտական գրադարաններից մեկն է պատմության, բանասիրության, սոցիալական գիտությունների, ինչպես նաև քիմիայի և ֆիզիկայի մասին եզակի գրքերով։
2009 թվականի հունիսի դրությամբ Ֆրանսիայի քոլեջի դասախոսությունների 650 փոդքաստեր հասանելի են iTunes-ում։ Որոշները նաև հասանելի են անգլերեն և չինարեն։ Նմանապես, Ֆրանսիայի քոլեջի վեբսայթում կան դասերի մի քանի տեսանյութեր։ Դասերին հետևում են տարբեր ուսանողներ՝ ավագ հետազոտողներից մինչև դոկտորանտներ կամ մագիստրատուրայի ուսանողներ, նույնիսկ բակալավրի ուսանողներ։ Ավելին, «հանդիսավոր բացման դասերը» (առաջին դասը) Փարիզի մտավորական և հանրային կյանքի կարևոր իրադարձություններ են և հետաքրքրասեր փարիզեցիների ստվար զանգվածի համար հետաքրքրություն են առաջացնում։