Հաղարծին (Տավուշի մարզ)
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Հաղարծին գյուղը (մակերես՝ 36.7 կմ քառակուսի) գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 23 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 110 կմ Աղստև գետի ափին, Իջևան-Հրազդան երկաթուղու վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -2 C։ Հաղարծին գյուղը բնակչության քանակով Հայաստանի 953 գյուղերի ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը (1985 թ.֊ին 5-րդն էր)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Հաղարծին | |||
Ընդհանուր տեսարան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ՏավուշՏավուշ | ||
Գյուղապետ | Գևորգ Թամրազյան | ||
Այլ անվանումներ | մինչև 1940 — Ջարխեչ մինչև 1992 — Կույբիշև | ||
Մակերես | 36.7 կմ² | ||
ԲԾՄ | 980 մ | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3842[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Արադավան, Ավետարանական, Հայ Առաքելական | ||
Տեղաբնականուն | հաղարծնեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 37426895 | ||
Փոստային ինդեքս | 3908 | ||
Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/736/ (հայ.) | ||
| |||
Փակել