գետ Հայաստանում և Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Աղստև (ադրբ.՝ Ağstafacay), Ախստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա[2], գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից[3]։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ[4]։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։
Աղստև | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 133 կմ[1] |
Ավազանի մակերես | 2589 կմ²[1] |
Ջրի ծախս | 8,22 մ³/վ[1] |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թեժլեռ[1] |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աչաջուր, Ջողազ, Բլդան, Գետիկ, Դեղինաղբյուր, Դիտավանի ջուր, Թալա, Լալիգետ, Կիսավեր, Հաղարծին, Հովաջուր, Մթնաձոր, Շտողանաջուր, Ուրթուջուր, Սառնաջուր, Սպիտակաջուր, Քռսնաջուր, Աղբուղա, Սպիտակ ջուր և Ոսկեպար |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ, Տավուշի մարզ, Աղստևի շրջան և Ղազախի շրջան |
Հայաստանի տարածքում Աղստևի վրա կառուցված է Բերքաբերի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.