Մայիս
հուլյան և գրիգորյան օրացույցներում հինգերորդ ամիսը / From Wikipedia, the free encyclopedia
Մայիսը գարնան վերջին ամիսն է, տարվա 5-րդ ամիսը։ Ունի 31 օր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հունարեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիոսի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։
Մայա աստվածուհու տոնը նշվում էր մայիս ամսին և կոչվում էր սիրուն մայիս։ Նրա պատվին մայիսի մեկին մեծ զոհաբերություններ էին մատուցում։
Հին հայերի մոտ այս ամիսը կրել է մարերի անունը։