Վաղ միջնադար
From Wikipedia, the free encyclopedia
Վաղ միջնադար կամ Վաղ միջնադարյան ժամանակաշրջան, որոշ դեպքերում անվանում են Մութ դարեր, տևել է մեր թվարկության 5-րդ կամ 6-րդ դարից մինչև 10-րդ դարը։ Այս ժամանակաշրջանից սկիզբ առավ Միջնադարը Եվրոպական պատմության մեջ։ Վաղ միջնադարին նախորդել է ուշ Ուշ անտիկ ժամանակաշրջանը, որն ավարտվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և հաջորդել է Բարձր միջնադարը (տևել է 10-ից 13-րդ դարերը)։
Այս ժամանակաշրջանում շարունակվեցին ուշ անտիկ դարաշրջանի ուղղությունները, ներառյալ բնակչության անկումը հատկապես քաղաքային կենտրոններում, առևտրի անկում, փոքր գլոբալ տաքացում և արտագաղթի մեծացում։ Վաղ միջնադարը 19-րդ դարից նաև անվանում են «Մութ դարեր», բնորոշման հիմքում ենկած է այս ժամանակներում գրականության և մշակույթի նվազ զարգացում։ Չնայած Աչևելյան Հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել, 7-րդ դարից սկսած իսլամական խալիֆայությունները նվաճեցին նախկին հռոմեական տարածքների մեծ մասը։
800 թվականին Արևմտյան Եվրոպայում Կառլոս Մեծը վերադարձրեց կայսր տիտղոսը, ում Կարոլինգյան կայսրությունը մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի հասարակության և պատմության վրա։ Եվրոպայում վերադարձ եղավ ընդհանուր գյուղատնտեսական համակարգ ավատատիրությանը և կատարվեցին որոշակի նորամուծություններ, այդ թվում ցանքաշրջանառությունը և ծանր գութանը։ Բարբարոսական ներգաղթերը հանդարվեցին Եվրոպայի մեծ մասում, չնայած հյուսիսում մեծ թափ ստացան Վիկինգների ասպատակությունները։