From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում, 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումներն Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է հարձակումը։
Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ադրբեջանի Հանրապետություն | Արցախի Հանրապետություն | Ռուսաստանի Դաշնություն (խաղաղապահ գործառույթներով) | |||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Ադրբեջանի զինված ուժեր | Արցախի պաշտպանության բանակ | Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորում | |||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Ադրբեջանական աղբյուրներ՝
|
Հայկական աղբյուրներ՝
|
Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցել, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին[3] և մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ[4]։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ[5][6]։
Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հուլիսի վերջին պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ[4]։
2022 թվականի հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Հուլիսի 30-ին Ռուսական խաղաղապահ զորակազմը հաստատել է այս տեղեկությունը, բայց Ադրբեջանական կողմը հերքել է իրողությունը[7][8]։
Օգոստոսի 1-ի առավոտյան՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»[7][9]։
Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվել է[10]։
Oգոստոսի 3-ի առավոտյան Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ադրբեջանական ստորաբաժանումները, առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ[11]։ Արցախում մասնակի զորահավաք են սկսել[12]։ Օգոստոսի 3-ի երեկոյան տվյալներով հայկական կողմից երկու հոգի զոհվել են[2], Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հայտնել է, որ վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր[13][14]։
Ադրբեջանական կողմը հաղորդել էր, թե առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել ադրբեջանական բանակի՝ Բերձորի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Հայկական կողմն այս հաղորդագրությանը չի արձագանքել[12]։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» փոխադարձ գործողության արդյունքում վերահսկողության տակ են վերցվել Գիրխգիզի (Կրխկըզ) և Սարիբաբա, ինչպես նաև մի շարք այլ գերիշխող բարձունքներ[2]։ Բայց «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ Գիրխգիզի բարձրունքը մինչև օգոստոսի 3-ը ևս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ[15]։
Օգոստոսի 3-ի երեկոյան ռուս խաղաղապահները սկսել են բանակցել ադրբեջանցիների հետ։ Ըստ Արցախի օմբուդսմենի՝ բանակցության ընթացքում հայկական կողմը զիջումների է գնացել, քանի որ «կոպտագույն ձևով խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը»[16]։
Օգոստոսի 4-ին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի ընդդիմադիր և հասարակական գործիչների հետ[17], տեղեկացրել, որ «ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր միջոցները իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար»[18]։
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Արցախի պաշտպանական գերատեսչության տեղեկությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվել է[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.