From Wikipedia, the free encyclopedia
Աթենիի Սիոն, խաչաձև կենտրոնագմբեթ տաճար Վրաստանում, վրացական Սիոնի վանքն է, գտնվում է Աթենի գյուղում (12 կմ դեպի հարավ Գորիից), Կուր գետի վտակ Տանայի ձորում, Ատենի գյուղի մոտ։ Կառուցվել է VII դարի առաջին կեսին հայ վարպետ Թոդոսակի կողմից՝ Ջվարի վանքի նմանությամբ, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ[2]։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետային հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080 թվականի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն[3]։ Վանքում հրաշքով փրկվել են 1080 թ. գրվածքները, նաև երևում են հրդեհի հետքերը Աբաս շահի արշավանքից հետո, քանի որ նա այստեղ կրակ է վառել։ Ներկայումս կոթողը գործում է, սակայն զուգահեռ գնում են վերանորոգման աշխատանքներ։
Աթենիի Սիոն վրաց.՝ ატენის სიონი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Գորիի մունիցիպալիտետ[1] |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ[1] |
Հիմնադրված | 7-րդ դար |
Ateni Sioni Church Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.