From Wikipedia, the free encyclopedia
Ալեն դը Բոթոն (անգլ.՝ Alain de Botton, դեկտեմբերի 20, 1969[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարական ծագմամբ բրիտանացի գրող, Թագավորական գրական հասարակության անդամ, փիլիսոփա, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր։ «Սիրո փորձեր» (1997), «Անհանգիստ կարգավիճակ» (2004), «Երջանկության ճարտարապետություն» (2006) անգլալեզու բեսթսելլերների հեղինակ է։ Իր գրքերում, հեռուստահաղորդումներում և ելույթներում Ալեն դը Բոթոնն արծարծում է տարբեր թեմաներ և ժամանակակից կյանքի իր տեսակետերը` շեշտը դնելով առօրյա կյանքում փիլիսոփայության կիրառման վրա։
Ալեն դը Բոթոն ֆր.՝ Alain de Botton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1969[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, հրատարակիչ և լրագրող |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հերոու դպրոց, Դրագոն սքուլ, Գոնվիլ և Քիիզ քոլեջ (1990)[2] և Լոնդոնի թագավորական քոլեջ (1992)[2] |
Ուշագրավ աշխատանքներ | The Architecture of Happiness? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | alaindebotton.com |
Alain de Botton Վիքիպահեստում |
Ալեն դը Բոթոնը ծնվել է Ցյուրիխում` Ժիլբեր դը Բոթոնի ընտանիքում, որը Սուեզի ճգնաժամի ժամանակ Նասերի հրամանով մի քանի սեֆարդական հրեաների և Բուրգազուրում ծնված կնոջ` Ժակլինի հետ վտարվել է Եգիպտոսից։
1991 թվականին Լոնդոնի համալսարանին առընթեր Թագավորական քոլեջում ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։
Դը Բոթոնն աշխատում է գրական տարբեր ձևաչափերում։ Դրականորեն արձագանքելով իր աշխատանքներին` պնդում են, որ նա շատ բարդ փիլիսոփայական գաղափարների հիանալի տարածողն է։ Բացասական արձագանքողները նշում են անկեղծությունը ու գոռոզությունը, ինչպես նաև նրա աշխատանքների անճշտությունը։
«Կյանքի դպրոցը» (The School of Life), միջազգային սոցիալական ծրագիր, որն իրականացվել է Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում և Մելբուռնում։ «Կյանքի դպրոցը» ծրագրի նպատակն է բացահայտել մարդկանց ինքնակատարելագործման հնարավորությունները և ցույց տալ, թե ինչպես կարող է նրանց կյանքն ավելի հետաքրքիր և հագեցած լինել։
Հարցազրույցներից մեկում դը Բոթոնը նշել է.
Դպրոցի գաղափարն ավանդական համալսարաններին մարտահրավեր նետելն է և գիտելիքները վերաիմաստավորելը` դրանք մոտեցնելով իրական կյանքին` զերծ մնալով «գիտելիք հանուն գիտելիքի» սկզբունքից։ Կարճ ասած` սա մի նախագիծ է, որը մարդկանց փորձում է տալ այն, ինչը, իմ կարծիքով, նրանց պետք է տար համալսարանը` ուղղության զգացում և մշակույթի միջոցով կյանքի իմաստություն։
— [3]
Կենդանի ճարտարապետություն (Living architecture), 2009 թվականին մեկնարկած ճարտարապետական նախագիծ, որի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ժամանակակից առաջատար ճարտարապետների կողմից կառուցվել են մի շարք նորարարական տներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.