ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքս Էնրիկե դա Սիլվա (պորտ.՝ Alex Henrique da Silva, հունվարի 6, 1982[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, կամ պարզապես Ալեքս), հայ և բրազիլացի ֆուտբոլիստ, «Միկա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Հայաստան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1982[1][2] (42 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Միկա | ||||||||||||||
Համար | 22 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի Ռիբեյրան Պրետու քաղաքի «Բոտաֆոգո» ակումբում։ 2001 թվականին խաղացել է 4 խաղ Բրազիլիայի Սերիա Ա-ում։ Ալեքսի խաղալու ընթացքում «Բոտաֆոգոն» հանդես է եկել շատ վատ և Սերիա Ա-ից անցել է Սան Պաուլու նահանգի առաջնության ստորին լիգա։ 2005 թվականին Ալեքսը տեղափոխվել է «Սան Կառլոս» ակումբ, որը նույնպես մասնակցում էր Սան Պաուլու նահանգի առաջնությանը։
2006 թվականին Ալեքսն իր հայրենակից Կլեբերի հետ տեղափոխվել է հայկական «Միկա»։ Հայաստանի առաջնությունում նրա դեբյուտային խաղը կայացել է 2006-ի ապրիլի 14-ին. նա մասնակցել է «Շիրակի» հետ հանդիպմանը։ Ալեքսը միանգամից դարձել է ակումբի հիմնական խաղացող և իր առաջին մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր և սուպերգավաթի և Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
2008 թվականին «Միկայի» նախկին մարզիչ Արմեն Ադամյանը, ով աշխատում էր Ուլյանովսկի «Վոլգայում» որպես ավագ մարզիչ, Ալեքսին հրավիրել է ռուսական ակումբ։ Նոր ակումբի կազմում բրազիլացին իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 13 «Անժիի» դեմ խաղում։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում նա վարձավճարով անցկացրել է կես մրցաշրջանում՝ խաղալով 16 խաղ և խփելով 1 գոլ։ Դրանից հետո նա վերադարձել է «Միկա»։
2014 թվականի դրությամբ՝ Ալեքսին է պատկանում ռեկորդը «Միկայի» կազմում անցկացրած խաղերի թվով՝ 203 խաղ Հայաստանի առաջնությունում։ 2012 թվականի վերջին նա այս ցուցանիշով առաջ է անցել Հրաչյա Միքայելյանից։ «Միկայի» կազմում Ալեքսը դարձել է Հայաստանի գավաթակիր (2006, 2011) և երկրի առաջնության արծաթե մեդալակիր։
2014 թվականին Ալեքսն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և սկսել հանդես գալ երկրի հավաքականում։ Նույն թվականի մայիսի 27-ին նա նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով ԱՄԷ հավաքականի դեմ խաղին (4:3)[3]։
Կինը՝ Լիջա, դուստրը՝ Բեատրիս, որդին՝ Իկարո։
Ալեքսը տիրապետում է մի քանի լեզուների, այդ թվում ՝ հայերեն և անգլերեն, մի քիչ խոսում է ռուսերեն[4]։
Մրցաշրջան | Ակումբ | Ձեռքբերումներ | Լիգա | Գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||||
2006 | Միկա | Հայաստանի առաջնություն | 27 | 6 | 2 | 0 | 29 | 6 | |||
2007 | 26 | 8 | 4 | 1 | 30 | 9 | |||||
2008 | 11 | 0 | 1 | 0 | 12 | 0 | |||||
2008 | Վոլգա | Առաջին դիվիզիոն | 16 | 1 | - | 16 | 1 | ||||
2009 | Միկա | Հայաստանի առաջնություն | 24 | 5 | 2 | 0 | 26 | 5 | |||
2010 | 27 | 3 | 3 | 0 | 2 | 0 | 32 | 3 | |||
2011 | 24 | 3 | 7 | 1 | 2 | 0 | 31 | 4 | |||
2012-13 | 38 | 4 | 6 | 0 | - | 42 | 4 | ||||
2013-14 | 26 | 3 | 4 | 0 | 2 | 0 | 32 | 3 | |||
Ընդհանուր | Հայաստան | 203 | 32 | 20 | 0 | 15 | 1 | 218 | 33 | ||
Ռուսաստան | 16 | 1 | 0 | 0 | 16 | 1 | |||||
Ընդհանուր | 219 | 32 | 20 | 0 | 15 | 1 | 254 | 34 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.