Ալֆոնսո Կուարոն
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆոնսո Կուարոն (իսպ․ Alfonso Cuarón, նոյեմբերի 28, 1961(1961-11-28)[7][8], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9]), мեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 2014 թվականին իր «Գրավիտացիա» տեխնոթրիլերի համար արժանացել է երկու «Օսկար»-ի՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ 2001 թվականին «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, Վենետիկի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին (2018), ինչպես նաև «Ռոմա» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ[10]։
Ալֆոնսո Կուարոն Ալֆոնսո Կուարոն Օրոսկո | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1961 (62 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկա | ||||||||||||||
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Escuela Nacional de Artes Cinematográficas? | ||||||||||||||
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2][2][…] | ||||||||||||||
Գործունեության տարիներ | 1983–այժմ | ||||||||||||||
Ազգություն | Մեքսիկա | ||||||||||||||
Մասնագիտացում | Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր | ||||||||||||||
Ոճ(եր) | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Դրամա | ||||||||||||||
Ամուսին | Մարիանա Էլիսոնդո (ամուսնալուծված, 1 երեխա) Աննալիզա Բուլյանի (ամուսնալուծված, 2 երեխա) | ||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||
IMDb | ID nm0190859 | ||||||||||||||
|
Կուարոնի ամենահայտնի ֆիլմերից են՝ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» (2004), «Մարդկային Զավակ» հակաուտոպիան (2006) և «Գրավիտացիա» տեխնոթրիլերը (2013)։ Վերջինս ռեժիսորի թերևս ամենամեծամասշտաբ պրոեկտն է, որը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև՝ «Ոսկե Գլոբուս», «BAFTA» և «Օսկար»։