Ջոան Ռոուլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Քեթլին Ռոուլինգ (ամուսնական անունը՝ անգլ.՝ Joanne "Jo" Murray, հուլիսի 31, 1965(1965-07-31)[2][3][4][…], Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ (անգլ.՝ J. K. Rowling, Joanne Katheline Rowling) գրական կեղծանվանմբ։ Բրիտանական կայսրության (OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր է (2009)[12]։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։
Ջոան Ռոուլինգ անգլ.՝ Joanne Kathleen Rowling | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Joanne Rowling[1] |
Ծնվել է | հուլիսի 31, 1965(1965-07-31)[2][3][4][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Գրական անուն | Robert Galbraith[5] և J. K. Rowling |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, մանկագիր, սցենարիստ, հեղինակ, գործադիր պրոդյուսեր և anti-transgender activist |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[3] |
Կրթություն | Ուայդիան դպրոց (1983) և Էքստերի համալսարան |
Ժանրեր | տրագիկոմեդիա, քրեական վեպ և ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Հարրի Փոթեր, Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը[6], Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը[6], Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը[6], Հարրի Փոթերը և կրակի գավաթը[6], Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը[6], Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը[6] և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները[6] |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Neil Murray? |
Զավակներ | Jessica Isabel Rowling Arantes? |
Կայք | jkrowling.com |
J. K. Rowling Վիքիպահեստում |
Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։
1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինները ամուսանլուծվել են։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։
Շատ չանցած Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար։ Դրա հետ մեկտեղ, նա շարունակել է գրել։
Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։