Ամերիկյան պետությունների կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան պետությունների կազմակերպություն (ԱՊԿ)(անգլ.՝ Organization of American States, իսպ.՝ Organización de los Estados Americanos, պորտ.՝ Organização dos Estados Americanos, ֆր.՝ Organisation des États Américains), միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն, որի անդամներն են Արևմտյան կիսագնդի պետությունների մեծամասնությունը։ Ստեղծվել է 1948 թվականին։ Կազմակերպության նպատակներն են՝ ամերիկյան մայրցամաքում խաղաղության և անվտանգության ապահովումը, անդամ-պետությունների միջև վեճերի խաղաղ կարգավորումը, ագրեսիայի դեմ համատեղ պայքարը, ամերիկյան պետությունների քաղաքական, տնտեսական և իրավական հիմնախնդիրնևրի լուծմանը աջակցելը, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական և մշակութային առաջընթացի ջանքերի միավորումը և այլն։ Բարձրագույն մարմինը Գլխավոր վեհաժողովն է, գումարվում է տարեկան մեկ անգամ։ Նստավայրն է Վաշինգտոնը։
Ամերիկյան պետությունների կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | OEA, OAS, OEA և OEA |
Հիմնադրված | 1948 |
Գլխադասային գրասենյակ | Pan American Union Building, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ և ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Լուիս Ալմագրո |
Կայք | oas.org/en/(անգլ.), oas.org/es/(իսպ.), oas.org/pt/(պորտ.) և oas.org/fr/(ֆր.) |