From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմես (իսպ.՝ Luis Almagro, հունիսի 1, 1963[1][2], Cerro Chato, Paysandú Department[3]), մասնագիտությամբ իրավաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ, 2010 թվականից՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար։
Ծնվել է 1963 թվականին Պայսանդու քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Մոնտեվիդիոյի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը իսկ 1988 թվականին ստացել դիվանագիտության դասընթացներ։ Դիվանագիտական կարիերան սկսել է նույն թվականին նշանակվելով Ուրուգվայի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Հետագայում զբաղեցրել է մի շարք պաշտոններ այլ երկրներում Ուրուգվայի դիվանագիտական հաստատություններում, մասնավորապես՝ Իրանի իսլամական Հանրապետությունում, ԳՖՀ-ում և այլն։
2011 թ. սեպտեմբերի 9-ին Հարավային Ամերիկայում «Հայ Դատի» հանձնաժողովի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ, որը նվիրված էր հայ-ուրուգվայական հարաբերություններին, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը։ Լուիս Ալմագրոն, մասնավորապես, ասել է. «Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ՝ իր հայ բնակչությամբ։ Լավագույն ուղին կամ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կամ` ապագային, Հայաստանի հետ կցումը»[4]։
ԱԳ նախարարը նշել է նաև, որ քննարկվում է հակամարտության վերաբերյալ իր պետության դիրքորոշման հարցը և սա իր անձնական տեսակետն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.