Անգլերեն բառեր, որոնք պարունակում են U-ին չնախորդող Q
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Անգլերենում Q տառին սովորաբար հաջորդում է U տառը, բայց կան որոշ բացառություններ։ Այս բառերի մեծ մասը անգլիականացվել է արաբերենից, չինարենից, եբրայերենից, ինուկտիտուտից կամ այլ լեզվից, որը չի օգագործում անգլերենի այբուբեն։ Օրինակ՝ չինարեն փինյին այբուբենի qi-ն անգլերեն խոսողն արտասանում է /tʃi/, իսկ փինյինը «q»–ն օգտագործում է [tɕʰ] արտահայտելու համար, որը գրեթե նույնն էն ինչ անգլերենի tʃ –ը։ Ստանդարտ արաբերենում Q–ն ներկայացնում է q հնչյունը, ինչպես օրինակ qat, faqir և Qur'ān։ Արաբերենում ق տառը, ավանդաբար ռոմանացվում է որպես Q, բավական հստակ տարբերվում է ك–ից, որն ավանդաբար ռոմանացվում է որպես K․ օրինակ՝ قلب /qalb/ նշանակում է «սիրտ», բայց كلب /kalb/ նշանակում է «շուն»։ Չնայած այլ ուղղագրություններ Q–ի փոխարեն նաև օգտագործում են K (երբեն՝ C)․ օրինակ՝ Koran (Qur'ān) և Cairo (al-Qāhira)։
Այս ցանկի 71 բառերից 67-ը գոյականներ են, և մեծ մասամբ համարվում են փոխառություններ[1], միայկ անգլերեն բառերն են qwerty-ը, և tranq-ը։ Սակայն այս ցանկի բոլոր փոխառությունները համարվում են անգլերենում ընդունված նվազագույնը մեծ խոշոր բառարանի կողմից (տես ծանոթագրություններ բաժինը), հիմնականի որովհետև չունեն իրենց անգլերեն համարժեք։ Ցանկում գտնվող բառերը պետք է առանձին նշվեն բառարանու․ բառերը, որոնք միայն հանդիպում են ավելի երկար արտահայտությունների մեջ, այս ցանկում չեն ընդգրկվում։
Հատուկ անունները այս ցանկում չեն ընդգրկվել։ Այս բառերից բացի կան բազմաթիվ տեղանուններ և անձնանուններ, որոնք հիմնականում ծագել են արաբախոս երկրներից, Ալբանիայից կամ Չինաստանից։ Ամենահայտնիներից են Iraq-ը (Իրաք) և Qatar-ը (Կատար), նաև սրանց բաղադրյալ բառերը (Iraqi and Qatari)։ Iqaluit-ն (Իքալուիթ), Կանադական Նունավուտ տարածքի մայրաքաղաքը, նույնպես ունի U-ին չնախորդող Q։
Գրելանդիայի Qaqortoq[2] (Քաքորթոք) քաղաքի անվանումը ունի երեք այսպիսի Q։ Այլ հատուկ անունների և հապավումների թվում են՝ Compaq (համակարգչային ընկերություն)[3], Nasdaq (Ամերիկյան ֆոնդային բորսա)[4], Qantas (Ավստրալիական ավիաընկերություն)[5], և QinetiQ (Բրիտանական տեխնոլոգիական ընկերություն)[6]։ Zaqqum-ը (Ղուրանում նշված ծառ)[7] և Saqqara-ը (անտիկ գերեզմանոց Եգիպտոսում)[8] ունեն այսպիսի կրկնակ Q։