Փոխառություն
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Փոխառություն, լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումը մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը, (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։
Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝
- հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին,
- կենցաղային, տնային գործածության առարկաներին (հագուստեղենի, կոշկեղենի, զանազան գործիքների, ուտելիքի, ճաշատեսակների և այլնի անվանումներ),
- տեղանունների, աշխարհագրական անուններին (երկրների, բնակավայրերի, գետերի, լեռների և այլ անուններ),
- ժողովուրդների և մարդկանց անուններին։
Որպես կանոն, հազվադեպ են փոխառվում հիմնական բառաֆոնդի բառերը, օրինակ՝ ազգակցական-արյունակցական կապեր ցույց տվող բառեր, ինչպես՝ հայր, մայր, եղբայր, որդի, դուստր և այլն, մարմնի մասերի անվանումներ, ինչպես՝ գլուխ, աչք, ականջ, ատամ, լեզու, ձեռք և այլն, անձնական դերանունները, քանակական թվականների մեծ մասը, կարևորագույն բայերը, հիմնական որակական ածականները և այլն։
Փոխառության աղբյուր հանդիսացող լեզուն կոչվում է փոխատու լեզու, փոխառնողը՝ փոխառու լեզու։