իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա Բելոտի (իտալ.՝ Andrea Belotti, դեկտեմբերի 20, 1993, Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Բելոտին Տորինոյի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1993 (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տորինո | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2006 | Գրումելեզե | ||
2006-2012 | Ալբինոլեֆե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 | Ալբինոլեֆե | 39 | (14) |
2013-2015 | Պալերմո | 62 | (16) |
2015-ներկա | Տորինո | 210 | (92) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Իտալիա Մ19 | 6 | (2) |
2012-2013 | Իտալիա Մ20 | 9 | (4) |
2013-2015 | Իտալիա Մ21 | 18 | (9) |
2016-ներկա | Իտալիա | 18 | (5) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բելոտին Ալբինոլեֆեի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 10-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ Իր առաջին մրցաշրջանում Բելոտին անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, սակայն Ալբինոլեֆեն զբաղեցրեց վերջին հորիզոնականը Սերիա B-ում և դուրս մնաց Սերիա C1։ 2012-13 մրցաշրջանում Բելոտին տեղափոխվեց ակումբի առաջին թիմ՝ անցկացնելով 30 հանդիպում և դառնալով 12 գոլի հեղինակ։
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բելոտին 500,000 եվրոյի դիմաց վարձավճարով միացավ Պալերմոյին[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ Բարիի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 30-ին՝ Նովարայի դեմ խաղում Բելոտին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[8]։ 2014 թվականի մայիսի 25-ին իտալացին դուբլ ձևակերպեց Տերնանայի դեմ խաղում[9]։ 2013-14 մրցաշրջանում Պալերմոն Բելոտիի հետ հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Սերիա A[10]: Հունիսի 18-ին ակումբը գնեց Բելոտիին համատեղ սեփականության գործարքով՝ հնարավորություն ստանալով գնելու նրա տրանսֆերի մյուս մասը 3․5 միլիոն եվրոյի դիմաց[11][12]։
Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Բելոտին անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Պաուլո Դիբալային Սամպդորիայի դեմ խաղում[13]։ Սեպտեմբերի 12-ին Պալերմոն գնեց Բելոտիի ամբողջ տրանսֆերը[14]։ Սեպտեմբերի 24-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին դարձավ դուբլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից[15]։ Պալերմոյի կազմում Բելոտին անցկացրեց 64 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի օգոստոսի 18-ին Բելոտին 7․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[16][17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Վերոնայի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 28-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[20][21]։ 2016 թվականի հունվարի 16-ին Բելոտին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 4-2 հաշվով[22]։ Փետրվարի 3-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[23]։ Իր առաջին մրցաշրջանում Տորինոյի կազմում Բելոտին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[24]։
2016-17 մրցաշրջանում իր առաջին գոլը Բելոտին խփեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Միլանի դեմ խաղում, սակայն չկարողացնել իրացնել 11-մետրանոց հարվածը, ինչի պատճառով Տորինոն պարտվեց 3-2 հաշվով[25]։ Օգոստոսի 28-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում նա ձևակերպեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հատ-տրիկը[26]։ Սեպտեմբերի 25-ին Բելոտին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[27]։ Նոյեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[28]։ Նոյեմբերի 20-ին իտալացին 2 գոլի հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ 2-0 հաշվով ավարտված խաղում[29]։ Դեկտեմբերի 4-ին Բելոտին երկարաձգեց իր պայմանագիրը Տորինոյի հետ մինչև 2021 թվականը[30]։ 2017 թվականի մարտի 5-ին՝ Պալերմոյի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ակումբի ավագի թևկապով[31]։ Այս խաղում իտալացին դարձավ ամենաարագ հետ-տրիկի հեղինակը Սերիա A-ում[32][33]՝ 2000 թվականի հունվարի 30-ից հետո, երբ Անդրեյ Շևչենկոն 3 գոլի հեղինակ դարձավ Պերուջայի դեմ խաղում[34][35]։ 2016-17 մրցաշրջանում Բելոտին անցկացրեց 35 հանդիպում[36]՝ խփելով 26 գնդակ և դառնալով Սերիա A-ի երրորդ լավագույն ռմբարկուն՝ Էդին Ջեկոյից (29) և Դրիս Մերտենսից (28) հետո[37]։
2017-18 մրցաշրջանում Բելոտին դարձավ Տորինոյի հիմնական ավագը[38]։ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[39]։ 2018 թվականի ապրիլի 4-ին Բելոտին հետ-տրիկ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում[40]։ Մայիսի 13-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[41]։ Այս մրցաշրջանում Բելոտին դարձավ 13 գոլի հեղինակ 35 խաղերում՝ չկարողանալով կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը[42]։
Բելոտին հանդես է եկել Իտալիայի Մ19, Մ20 և Մ21 տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[43]՝ դառնալով 1 գոլի հեղինակ[44], սակայն Իտալիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը[45]։
Իտալիայի ազգային հավաքական Բելոտին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսին՝ Ֆրանսիայի[46] և Իսրայելի[47] դեմ խաղերի համար[48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[46][49]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 10-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[50][51]։ Նոյեմբերի 12-ին Բելոտին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում[52]։ 2017 թվականի հունիսիի 11-ին նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Լիխտենշտայնի դեմ պատասխան խաղում՝ օգնելով Իտալիային հաղթել 5-0 հաշվով[53]։
2018 թվականի հուլիսի 23-ի դրությամբ[54]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալբինոլեֆե | 2011–12 | Սերիա B | 8 | 2 | 0 | 0 | — | 8 | 2 | |||
2012–13 | Սերիա C1 | 31 | 12 | 1 | 0 | 32 | 12 | |||||
2013–14 | — | 1 | 0 | 1 | 0 | |||||||
Ընդհանուր | 39 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 14 | ||
Պալերմո | 2013–14 | Սերիա B | 24 | 10 | 0 | 0 | — | 24 | 10 | |||
2014–15 | Սերիա A | 38 | 6 | 1 | 0 | 39 | 6 | |||||
2015–16 | — | 1 | 0 | 1 | 0 | |||||||
Ընդհանուր | 62 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 16 | ||
Տորինո | 2015–16 | Սերիա A | 35 | 12 | 1 | 0 | — | 36 | 12 | |||
2016–17 | 35 | 26 | 3 | 2 | 38 | 28 | ||||||
2017–18 | 32 | 10 | 3 | 3 | 35 | 13 | ||||||
Ընդհանուր | 102 | 48 | 7 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 109 | 53 | ||
Կարիերայի ընդհանուր | 203 | 78 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 214 | 83 |
2018 թվականի հուլիսի 23-ի դրությամբ[54]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 5 | 3 |
2017 | 8 | 1 |
2018 | 4 | 1 |
Ընդհանուր | 18 | 5 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Հոկտեմբերի 9, 2016 | Ֆիլիպ II Արենա, Սկոպյե, Մակեդոնիա | Մակեդոնիա | 1–0 | 3–2 | ԱԱ 2018 Որակավորում |
2 | Նոյեմբերի 12, 2016 | Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 1–0 | 4–0 | |
3 | 4–0 | |||||
4 | Հունիսի 11, 2017 | Ֆրիուլի Արենա, Ուդինե, Իտալիա | 2–0 | 5–0 | ||
5 | Մայիսի 28, 2018 | Կիբունպարկ, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա | Սաուդյան Արաբիա | 2–0 | 2–1 | Ընկերական խաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.