From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Դմիտրիևիչ Արխանգելսկի (ռուս.՝ Андрей Дмитриевич Архангельский, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1879, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 1940[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1929 թվականից։
Անդրեյ Արխանգելսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1879 Ռյազան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 16, 1940[1] (60 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան, համալսարանի դասախոս և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | բնական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Գիտական ղեկավար | Ալեքսեյ Պավլով |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Arkhang. |
Ստորագրություն | |
Andrey Arkhangelsky Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1904)։ Եղել է Մոսկվայի համալսարանի (1918 թվականից) և Լեռնային ակադեմիայի (1924 թվականից) պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտի դիրեկտոր (1934-1939)։ Զբաղվել է ԽՍՀՄ տեկտոնիկայի ուսումնասիրությամբ, նստվածքային ապարների շերտագրության և համեմատական լիթոլոգիայի հարցերով։ Անդրեյ Արխանգելսկին գլխավորել է Կուրսկի մագնիսային խոտորման (1919-1924), Ղազախստանի (1936-1938) և ԽՍՀՄ եվրոպական մասի (1939-1940) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համալիր արշավախմբերը։ Առաջ է քաշել ալյումինի հանքանյութերի լատերիտային առաջացումը հերքող՝ բոքսիտների նստվածքային ծագման տեսակետը։ Մերձսևծովյան նավթաբեր մարզի հետազոտման համար արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակի (1928)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.