From Wikipedia, the free encyclopedia
Սըր Անդրեյ Գեյմ (հոլ.՝ Andre Geim, հոկտեմբերի 21, 1958[4][5][6][…], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][9][10]), հոլանդացի և բրիտանացի ֆիզիկոս, 2010 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կոնստանտին Նովոսելովի հետ համատեղ), Լոնդոնյան թագավորական հասարակության անդամ (2007 թվականից)[11], առավել հայտնի է ինչպես գրաֆիտի հայտնաբերողներից մեկը[12][13]։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին Եղիսաբեթ II թագուհու հրամանով գիտության ասպարեզում նվաճումների համար ստացել է բակալավրի կոչում պաշտոնական իրավունքով իր կոչման կողքը օգտագործել «Պարոն» կոչումը[14]։
Ծնվել է 1958 թվականին Սոչի քաղաքում, գերմանական ծագմամբ ինժեներների ընտանիքում[15] (միակ բացառությունը Գեյմի ընտանիքում եղել է նրա մայրական կողմից մեծ տատիկը, ով հրեա է եղել[16][17])։ Գեյմը իրեն համարում է եվրոպացի և կարծում է, որ կարիք չունի առավել խորապես ուսումնասիրել իր արմատները[17]։ 1964 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նալչիկ։
Հայրը՝ Կոնստանտին Գեյմը, (1910—1998)[18] 1964 թվականից աշխատել է Նալչիկի էլեկտրական վակուումի գործարանում, որպես գլխավոր ինժեներ[19], մայրը՝ Նինա Բայերը (ծնվ. 1927), աշխատել է գլխավոր տեխնոլոգ[19]։
1975 թվականին Անդրեյ Գեյմը ավարտել է Նալչիկի № 3 դպրոցը ոսկե մեդալով[18][19] և աշխատում է ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, բայց չի ստացվում[18]։ 8 ամիս աշխատելով Նալչիկի էլեկտրական վակուումի գործարանում[10] 1976 թվականին ընդունվել է Նալչիկի էլեկտրական վակուումի գործարան։
Մինչև 1982 թվականը սովորել է ֆիզիկայի ֆակուլտետում, գերազանց ավարտել է և ընդունվել է ասպիրանտուրա։ 1987 թվականին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
1990 թվականին ստացել է անգլիական թագավորական հասարակության կրթաթոշակ և դուրս է եկել ԽՍՀՄ-ից[20][21]։ Աշխատել է Նոթինգեմյան համալսարանում, Բատայի համալսարանում, նաև ոչ այդքան երկար Կոպենհագենի համալսարանում։ Իսկ հիմա Մանչեստերյան կենտրոնի ղեկավարն է նանոտեխնոլոգիայի բնագավառում[22]։
2008 թվականին ստանում է առաջարկություն, որպեսզի գլխավորի Մաքս Պլանկի համալսարանը Գերմանիայում, բայց մերժում է[23]։
Նիդեռլանդների Թագավորության ենթակա[24]։ Կինը՝ Իրինան, աշխատել է, ինչպես Գեյմը, Պինդ մարմինների ֆիզիկայի ինստիտուտում, իսկ այժմ աշխատում է Մանչեստերի համալսարանի լաբորատորիայում ամուսնու հետ[25]։
Գեյմին Նոբելյան մրցանակ հանձնելուց հետո Միջազգային համագործակցության հիմնադրամի վարչության տնօրեն Ալեքսեյ Սիտնիկովը հայտարարում է, որ մտադրություն ունի Գեյմին հրավիրել Սկոլկովում աշխատելու։ Գեյմը հայտարարում է.
Ձեր մոտ մարդիկ լրի՞վ են խելքները կորցրել։ Նրանք մտածում են, որ եթե նրանք ինչ-որ մեկին շաղախեն մի պարկ ոսկու մեջ, ապա կարող են բոլորին հրավիրե՞լ: |
Գեյմի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել բիոյնիկական ադգեզիվայի (սոսինձ) ստեղծումը, ավելի ուշ հայտնի է դառնում, որպես gecko tape[26]:
Այդեպես ճանաչված է նրա «Magnetic levitation» փորձը, ինչպես նաև հայտնի «թոչողը»[27], որի համար Գեյմը հանրահայտ մաթեմատիկոսի Մայքլ Բերրի հետ 2000 թվականին ստացել է Իգնոբելյան մրցանակ։
2004 թվականին Անդրեյ Գեյմը իր աշակերտի հետ հայտանգործում է գրաֆիտ-ի ստացման եղանակը։ Իսկ ինչպես պարզվեց հետագայում, գրաֆիտը ունի մի շարք հետաքրքիր հատկություններ[28]։
Այդ հայտնագործության համար Ֆիզիկայի ինստիտուտը (Մեծ Բրիտանի)) 2007 թվականին Գեյմին պարգևատրում է Մոտտի մրցանակով։ Նա նաև ստաում է Եվրոֆիզիկայի մրցանակը։ 2010 թվականին գրաֆիտի հայտնաբերումը նաև նպաստում է, որ նա արժանանում է Նոբելյան մրցանակին[29]։ Գեյմը դառնում է առաջին գիտնականը, ով ստանում է և՛ Ժնոբելյան, և՛ Նոբելյան մրցանակներ[30]։ 2013 թվականին ստացել է Կոպլի մեդալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.