From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Պավլովիչ Կիրիլենկո (օգոստոսի 26 (սեպտեմբերի 8), 1906, Ալեքսեևկա, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 12, 1990[2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական, կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966, 1976)։
Անդրեյ Կիրիլենկո Андрей Павлович Кириленко | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ | |
Կրթություն՝ | Rybinsk State Technical University of Aviation? (1936) | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, քաղաքական գործիչ և ճարտարագետ | |
Ծննդյան օր | օգոստոսի 26 (սեպտեմբերի 8), 1906 | |
Ծննդավայր | Ալեքսեևկա, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] | |
Վախճանի օր | մայիսի 12, 1990[2] (83 տարեկան) | |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | |
Պարգևներ | ||
1931 թվականից՝ ԽՄԿԿ անդամ, 1936 թվականին՝ Ռիբինսկի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց հետո, որպես ինժեներ֊կոնստրուկտոր, աշխատել է ավիացիոն գործարանում։
1938 թվականին՝ Ուկրաինայի Կ(բ) կ Զապորոժիե քաղաքի Վորոշիլովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1939-1941 թվականներին՝ Զապորոժիեի մարզկոմի երկրորդ քարտուղար 1941-1942 թվականներին՝ Հարավային ռազմաճակատի 18-րդ բանակի ռազմական, խորհրդի անդամ, 1942-1944 թվականներին՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ավիացիոն գործարանում, 1944-1962 թվականներին՝ կուսակցական ղեկավարի աշխատանք է կատարել կուսակցության Զապորոժիեի, Նիկոլաևի, Դնեպրո-պետրովսկի, ապա Սվերդլովսկի մարզ-Ա.Պ. Կիրիլենկո կոմներում։
1962 թվականի մայիսից մինչև 1966 թվականը ապրիլը՝ ՌՍՖՍՀ գծով ԽՄԿԿ ԿԿ բյուրոյի նախագահի առաջին տեղակալ, 1966 թվականի ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՀամԿ (բ) կ 18-րդ կոնֆերանսի (1941 թ. փետրվար), ՄՄԿԿ 19-25-րդ համագումարների պատգամավոր 20-22-րդ, 24-25-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, 1957-1961 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1962 թվականի ապրիլից մինչև 1966 թվականի ապրիլ՝ անդամ, 1966 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։
Եղել է ԽՍՀՄ 3-10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.