From Wikipedia, the free encyclopedia
Անդրիյա Ժիվկովիչ (սերբ.՝ Андрија Живковић, հուլիսի 11, 1996[1][2][3], Նիշ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի կամ վինգերի դիրքում[4]։
Ժիվկովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 11, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Նիշ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||
Քաշ | 66 կգ | ||||||||
Դիրք | վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||||||||
Համար | 17 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
Նացիոնալ Նիշ
| |||||||||
2009-2013 | Պարտիզան | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2013-2016 | Պարտիզան | 63 | (17) | ||||||
2016-ներկա | Բենֆիկա | 37 | (3) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2009-2010 | Սերբիա Մ16 | 8 | (7) | ||||||
2011-2013 | Սերբիա Մ17 | 11 | (4) | ||||||
2014-2015 | Սերբիա Մ19 | 11 | (2) | ||||||
2014-2015 | Սերբիա Մ20 | 9 | (2) | ||||||
2013-2017 | Սերբիա Մ21 | 17 | (3) | ||||||
2013-ներկա | Սերբիա | 11 | (0) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժիվկովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 28-ին՝ փոխարինման մտնելով Նովի Պազարի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 23-ին Ժիվկովիչը կնքեց իր առաջին պայմանագիրը Պարտիզանի հետ՝ նախատեսված 3 տարվա համար[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Ռադնիչկի Կրագուևացի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Թունի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 1-ին Ժիվկովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռադի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10]։ 2013-14 մրցաշրջանում սերբը անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[11]։
2014 թվականի օգոստոսի 28-ին Ժիվկովիչը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Նեֆթչիի դեմ խաղում[12]՝ օգնելով Պարտիզանին հաղթել 2-1 հաշվով և որակավորվել Եվրոպայի Լիգայի խմբային փուլ։ 2015 թվականի մարտի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերբիայի գավաթի Յագոդինայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում սերբը խփեց օգոստոսի 5-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլ և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Աուգսբուրգի դեմ խաղում[15][16]։ 2016 թվականի փետրվարի 4-ին Ժիվկովիչը հեռացվեց Պարտիզանի առաջին թիմից, քանի որ չերկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ[17]։ Պարտիզանի կազմում նա անցկացրեց 93 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի հուլիսի 5-ին Ժիվկովիչը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բենֆիկա՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[18][19]։ Իր դեբյուտը Բենֆիկայի կազմում նշեց հոկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Ֆեյրենսեի դեմ խաղում[20]։ 2017 թվականի հունվարի 3-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիզելայի դեմ խաղում Ժիվկովիչը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[21]։ Հունվարի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Լեյշոյնշի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղում[22]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ժիվկովիչը անցկացրեց մարտի 8-ին՝ փոխարինելով Անդրեաս Սամարիսին 1/8 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Բենֆիկայի կազմում խփեց ապրիլի 5-ին՝ Պորտուգալիայի գավաթի Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[24]։ 2016-17 մրցաշրջանում Ժիվկովիչը անցկացրեց 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ժիվկովիչը հեռացվեց խաղադաշտից Պորտուի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[26]։ 2018 թվականի մարտի 3-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 5-0 հաշվով[27]։
Ժիվկովիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]՝ անցկացնելով 2 հանդիպում ու դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[29][30], սակայն Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից[31]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[32]։ 2015 թվականին Ժիվկովիչը մասնակցեց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը[33]։ Այստեղ նա անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[34][35]։ 2017 թվականին Ժիվկովիչը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում ու դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[37], սակայն Սերբիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից[38]։
Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում Ժիվկովիչը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[39]՝ փոխարինելով Զորան Տոշիչին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում և դառնալով Սերբիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[40]։ Իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Հայաստանի դեմ խաղում[41]։ 2018 թվականի հունիսի 1-ին Ժիվկովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[44][45], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[46]։
2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարտիզան | 2012–13 | Սուպեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2013–14 | 23 | 5 | 1 | 0 | 1 | 0 | 25 | 5 | ||||
2014–15 | 24 | 5 | 6 | 2 | 10 | 0 | 40 | 7 | ||||
2015–16 | 15 | 7 | 1 | 0 | 11 | 5 | 27 | 12 | ||||
Ընդհանուր | 63 | 17 | 8 | 2 | 22 | 5 | 0 | 0 | 93 | 24 | ||
Բենֆիկա | 2016–17 | Պրիմեյրա Լիգա | 15 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 24 | 1 |
2017–18 | 21 | 3 | 1 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 30 | 3 | ||
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 37 | 3 | 6 | 1 | 7 | 0 | 6 | 0 | 56 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 100 | 20 | 14 | 3 | 29 | 5 | 6 | 0 | 149 | 28 |
2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[47]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 2 | 0 |
2014 | 0 | 0 |
2015 | 1 | 0 |
2016 | 2 | 0 |
2017 | 2 | 0 |
2018 | 4 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 |
Պարտիզան
Բենֆիկա
Սերբիա Մ20
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.