From Wikipedia, the free encyclopedia
Անյա Բրայեն (նորվ.՝ Anja Breien, հուլիսի 12, 1940[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։
Անյա Բրայեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր և կինոսցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Anja Breien Վիքիպահեստում |
Անյա Բրայենը ծնվել է 1940 թվականի հուլիսի 12-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Հայրը գրող Հանս Բրայենն (նորվ.՝ Hans Breien) էր։ Ապագա սցենարիստը սովորել է Օսլոյի համալսարանում։ 1962 թվականից 1964 թվականներն ընկած ժամանակահատվածում սովորել է Ֆրանսիայում՝ Փարիզում։
Առաջին անգամ Անյա Բրայենը կինոյում հայտնվել է որպես ռեժիսոր Նիլս Մյուլլերի և Հենինգ Կարլսենի ասիստենտ՝ «Սով» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա նաև որպես դերասան է հանդես եկել, բայց քիչ ֆիլմերում։ Առաջին դեբյուտն եղել է 1967 թվականին «Մեծահասակները» կարճամետրաժ կինոնկարում։ Դրանից հետո Անյա Բրայենը սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմերի շարք։ Մեծ կինոյում նա սկսել է գործունեություն ծավալել 1971 թվականից («Բռնաբարություն»)։ Նրա «Կանայք» ֆիլմը դարձավ ինքնատիպ պատասխան Ջոն Կասավետիսի «Ամուսինները» ֆիլմի համար, որը և վերջինիս շարունակությունն է համարում։
Վենետիկյան 44-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.