հայ շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Համլետի Անաստասյան (հուլիսի 16, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016[1][2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1993), Հայաստանի ութակի չեմպիոն (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005)[5], վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին (1992, 1994, 1996, 1998, 2000, 2002)[6]։
Աշոտ Անաստասյան | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1964 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 2016[1][2] (52 տարեկան) |
Կոչում | գրոսմայստեր[3], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2606 (հունվար 2000) |
365chess | Ashot_Anastasian |
Chesstempo համար | 7630 |
ICCF համար | 7630 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[4], Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 1998[4], Շախմատային օլիմպիադա 2000[4] և Շախմատային օլիմպիադա 2002[4] |
1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր)[7], 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)[8]։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր[9]։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[10]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[11]։
Այլ նվաճումներ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.